Մերձավոր Արևելքի լարվածությունն ազդում է Ուկրաինայի վրա․ Կալլաս
Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությունը ազդեցություն է ունենում Ուկրաինայի պաշտպանական հնարավորությունների վրա։ Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։
Նրա խոսքով՝ Իրանի շուրջ զարգացող իրադարձություններն ուղղակի ազդեցություն ունեն Ուկրաինայում ընթացող պատերազմի վրա։ Կալլասը նշել է, որ տարածաշրջանում ռազմական գործողությունները սպառում են աշխարհում առկա հակաօդային պաշտպանության միջոցների պաշարները։
Կալլասի գնահատմամբ՝ այն համակարգերը, որոնք ներկայումս անհրաժեշտ են Ուկրաինային, տեղափոխվում են Մերձավոր Արևելք։ Բացի այդ, խնդիրներ են առաջանում մատակարարման շղթաներում, քանի որ նույն պաշտպանական միջոցները պահանջարկ ունեն նաև տարածաշրջանի երկրների կողմից։
ԵՄ դիվանագիտության ղեկավարն ընդգծել է նաև, որ հակամարտության հետևանքով նավթի գների աճը կարող է նպաստել Ռուսաստանի ֆինանսական հնարավորությունների ավելացմանը, ինչը, նրա կարծիքով, օգնում է Մոսկվային շարունակել պատերազմը Ուկրաինայի դեմ։ Միաժամանակ նա նշել է, որ պատերազմի տարիներին կուտակած փորձի շնորհիվ Ուկրաինան կարող է օգնել Պարսից ծոցի երկրներին պաշտպանվել անօդաչու թռչող սարքերի հարձակումներից։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Բաղդասարյանը արձագանքել է Դուբայում Փաշինյանի գույքի հրթիռակոծության լուրերին
Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...