Իրանում հետաձգվել է երկրի գերագույն առաջնորդի ընտրությունը․ Ալի Խամենեիի որդու գտնվելու վայրն անհայտ է
Իրանում հետաձգվել է երկրի գերագույն առաջնորդի հնարավոր իրավահաջորդի նշանակման գործընթացը։ Այդ մասին հայտնել է The New York Times-ը՝ հղում անելով իրանցի երկու պաշտոնյաների։
Աղբյուրների փոխանցմամբ՝ որոշումը կապված է անվտանգության հետ կապված աճող մտահոգությունների հետ։ Վերջին շրջանում քննարկվում էր, որ երկրի հաջորդ առաջնորդը կարող է դառնալ Մոջթաբա Խամենեին՝ ներկայիս գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի որդին։
Պաշտոնյաների խոսքով՝ լրատվամիջոցներում այդ հավանականության մասին հրապարակումներից հետո ուժեղացել են մտավախությունները Մոջթաբա Խամենեիի անվտանգության վերաբերյալ։ Այդ պատճառով իշխանությունները որոշել են ժամանակավորապես դադարեցնել գործընթացը։
Միևնույն ժամանակ պաշտոնական մակարդակով դեռևս չի հայտարարվել, թե երբ կարող է շարունակվել հնարավոր իրավահաջորդի ընտրության հարցի քննարկումը։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Բաղդասարյանը արձագանքել է Դուբայում Փաշինյանի գույքի հրթիռակոծության լուրերին
Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...