Ամեն շրջան կունենա 2 մթերման կայան․ Նարեկ Կարապետյան
Արարատյան դաշտը կենտրոնացված կլինի մրգերի ու բանջարեղենի վրա, ամեն շրջան կունենա 2 մթերման կայան: Այս մասին Արարատի մարզում՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Մեր ձևով» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
«Կարևոր է, որ գյուղացին ունենա 2-3 կայանի հնարավորություն՝ վաճառելու իր ապրանքը, դա գյուղացու համար կբերի մրցակցություն:
Գյուղացու բերքի համնար կմրցակցեն մթերման կայանները ու կտան շատ լավ գին: Մթերման կայանի առավելություններից է այն, որ գյուղացիները տարվա սկզբից հնարավորություն կունենան իմանալ, թե ինչ գնով են վաճառելու իրենց բերքը, դա կբերի նրան, որ գյուղացին կկարողանա կանխատեսել իր ծախսերն ու տարվա սկզբից կիմանա շահույթ ունենալու է, թե ոչ:
Մյուս շրջանները՝ անասնապահական շրջաններն են, օրինակ՝ Գեղարքունիքի ու Շիրակի մարզում, մթերման կայանները հիմնականում կենտրոնացված են լինելու մսամթերքի վրա, բայց կարտոֆիլի ու ցորենի մթերում ևս լինելու է»,- նշել է Նարեկ Կարապետյանը:
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Բաղդասարյանը արձագանքել է Դուբայում Փաշինյանի գույքի հրթիռակոծության լուրերին
Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...