Քաղաքականություն

Ադրբեջանը դուրս է բերում իր ողջ դիվանագիտական ​​անձնակազմն Իրանից․ Բայրամով

Ofelya 1 րոպե 408 դիտում
Ադրբեջանը դուրս է բերում իր ողջ դիվանագիտական ​​անձնակազմն Իրանից․ Բայրամով

Ադրբեջանը դուրս է բերում իր ողջ դիվանագիտական ​​անձնակազմն Իրանից։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը:


Նրա  խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որոշել է ամբողջությամբ դուրս բերել դիվանագիտական ​​անձնակազմը Իրանից։


«Այս գործընթացը վերաբերում է և՛ Թեհրանում գտնվող դեսպանատանը, և՛ Թավրիզում գտնվող գլխավոր հյուպատոսությանը։ Այս ուղղությամբ ներկայումս աշխատանքներ են տարվում»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։


 Բայրամովը հավելել է, որ հաշվի առնելով տեղի ունեցող զարգացումները, մարդկանց կյանքը չպետք է վտանգի ենթարկվի։


«Ներկայումս նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում դեսպանատունը և գլխավոր հյուպատոսությունը տարհանելու համար»,- նշել է  Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250