Ադրբեջանի զինվորական ստորաբաժանումները տեղակայվել են մարտական դիրքերում․ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է գործողությունների կարգը մոբիլիզացիա №1 հայտարարելու դեպքում։ Գերատեսչության հաղորդմամբ՝ նման որոշման դեպքում երկրի զինված ուժերը բերվում են լիարժեք մարտական պատրաստականության վիճակի։
Նախարարությունում նշել են, որ այդ գործընթացին զուգահեռ սկսվում է պահեստազորում գտնվող զինծառայողների զորակոչը։ Սա նախատեսված է զինված ուժերի համալրման և անհրաժեշտ մարդկային ռեսուրսների արագ ներգրավման համար։
Մոբիլիզացիոն միջոցառումների շրջանակում զորամասերը դուրս են բերվում իրենց մշտական տեղակայման վայրերից և տեղափոխվում մարտական դիրքեր կամ նախապես սահմանված նշանակման շրջաններ։
Պաշտպանության նախարարությունում ընդգծել են, որ նման քայլերի նպատակն է ապահովել բանակի օպերատիվ պատրաստվածությունը և հնարավոր սպառնալիքներին արագ արձագանքելու կարողությունը։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Բաղդասարյանը արձագանքել է Դուբայում Փաշինյանի գույքի հրթիռակոծության լուրերին
Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...