Տեղումները կվերսկսվեն․ սպասվում է ձյուն, ձնախառն անձրև, բուք
Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 5-ին, 7-9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Առավոտյան ժամերին հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Մարտի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարտի 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում ևս մարտի 5-ի ցերեկը, 6-ին և 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 7-8-ին, 9-ի գիշերը սպասվում են տեղումներ․ գիշերային ժամերին ձյան, ցերեկային ժամերին ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։
Մայրաքաղաքում մարտի 5–ի ցերեկային ժամերին կլինի 7-9 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի 0...+2 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Սպասվում է քամու ուժգնացուն, ձյուն, ձնախառն անձրև․ եղանակը՝ առաջիկա օրերին
Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 4-ի ցերեկը, 5-ին, 7-8-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և...
«Կարաս» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն կասեցվել է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «ԱՄՏՋ» ՍՊ ընկերությանը պատկանող «Կարաս» հանր...
Սպասվում է բուք, ձյուն, ձնախառն անձրև․ եղանակն՝ առաջիկա օրերին
Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի մարտի 2-ին սպասվում են տեղումներ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան...
Ռուբլին կտրուկ թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ մարտի 4-ի դրությամբ
Rate.am | Տարադրամի փոխարժեքները մարտի 4-ի դրությամբ՝ ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 374,55 դրամ է, վաճառքը՝ 379...