ԱՍՀ նախարարը՝ առաջարկվող վճարման տարբերակը չընտրած 10 հազար կենսաթոշակառուների մասին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի՝ կենսաթոշակներն անկանխիկ ստանալու և դրանով անկանխիկ առևտրի վերաբերյալ հարցին, նշեց.
«Այսօր առավոտվա դրությամբ արդեն ունենք 10 հազար քաղաքացի, որ դեռևս չի ընտրել իր վճարման տարբերակը անկանխիկ ձևով, և այսօր մեր վերջին օրն էր դա թույլ տալու կամավոր կերպով, որովհետև մեզ ժամանակ էր անհրաժեշտ, որ համակարգն ամբողջությամբ անկանխիկի անցնի մինչև ապրիլի 1-ը, և վաղվանից արդեն ինքնաշխատ եղանակով մոտ 10 հազար քաղաքացիներ կբաշխվեն 4 բանկերի միջև՝ նաև աշխարհագրական հասանելիությունը հաշվի առնելով:
Ինձ ուղիղ մեկ րոպե առաջ գրեցին, որ 4 բանկի հետ համաձայնագրերն արդեն կնքված են, և կսկսվի առաքումների գործընթացը: Բազմիցս նշել ենք, որ որևէ քաղաքացի զրկված չի լինելու իր կենսաթոշակը ստանալու իրավունքից, բոլոր քաղաքացիներին առաքումները իրականացվելու են: Ավելին, մենք արդեն մեխանիզմներ ենք ներդրել, որ եթե առաքումն այս կամ այն պատճառով ձախողվի, երկրորդ առաքումը տեղի ունենա մեր միասնական սոցիալական աշխատակիցների ներկայությամբ»,- նշել է Թորոսյանը:
Անդրադառնալով մարզերում անկանխիկ առևտրի հասանելիությանը` նա ասել է. «Մենք բոլորս գիտենք, որ մեր բոլոր տնտեսվարողները պարտավոր են ունենալ ՊՈՍ (POS) տերմինալներ, և իրավունք չունեն մերժել քաղաքացուն իրականացնել անկանխիկ գնում, և մենք բազմիցս, երբ որ լսում ենք նման խնդիրներ, խնդրում ենք տալ տնտեսվարող սուբյեկտների կոնկրետ անուններ: Ես հիմա էլ, առիթը օգտագործելով, ասում եմ՝ եթե կա որևէ տնտեսվարող, որը հրաժարվում է մեր քաղաքացիներին վաճառել որևէ ապրանք կամ ծառայություն անկանխիկ ձևով, դա ապօրինի է, իրավունք չունի նման բան տեղի ունենալ»:
Նախարարն ընդգծել է, որ ոչ ոք չի չեղարկում կանխիկացումը, բայց իհարկե չեն խրախուսում դա:
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Բաղդասարյանը արձագանքել է Դուբայում Փաշինյանի գույքի հրթիռակոծության լուրերին
Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում...
Մենք կանգ չենք առնի. ոչնչացրել ենք իրանական 17 նավ. ԱՄՆ զինված ուժեր
ԱՄՆ զինված ուժերը ոչնչացրել են Իրանի 17 ռազմական նավ, այդ թվում՝ մեկ սուզանավ։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի...