Ընդդիմադիր դաշտը ամեն ինչ անում է, որպեսզի ՀՀ-ն մտնի պատերազմի մեջ․ Ալեքսանյան
Հայաստանի ընդդիմությունը առաջարկում է պատերազմ՝ փաթեթավորված տարբեր ձևերով, ՀՀ ընդդիմադիր քաղաքական դաշտն ամեն ինչ անում է, որ Հայաստանի գլխին կախվի պատերազմը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Ես պնդում եմ, որ ընդդիմադիր դաշտը ամեն ինչ անում է, որպեսզի ՀՀ-ն մտնի պատերազմի մեջ ու պատերազմի ընթացքում կորցնի իր որդիների կյանքը, դրանից հետո էլ ստիպված լինի զրկվել իր ամենաթանկից՝ անկախությունից: Մենք՝ ՀՀ իշխանություն լինելով, հայտարարել ենք, որ դադարեցնում ենք Ղարաբաղյան շարժումը, ու այլևս երբեք չենք սկսելու»,- ասել է նա:
Անդրադառնալով Հայաստանի՝ Իրանին ցավակցական խոսք չհայտնելուն` Ալեքսանյանը նշել, որ ՀՀ իշխանությունը զբաղված է Հայաստանի գործերով, խիստ մտահոգված է տարածաշրջանում տեղի ունեցողով, բայց հորդորել թ լրագրողներին չփորձել ամբողջ աշխարհում տեղի ունեցողը այնպես ներկայացնել, որ կախված է ՀՀ իշխանության հայտարարություններից:
«ՀՀ Անվտանգության խորհուրդը քննարկում է ամենատարբեր հնարավոր զարգացումների սցենարները, իմ անձնական կարծիքով՝ հիմնական ռիսկերը կարող են լինել տնտեսական:
Անվտանգային առումով՝ ինչպես տեսնում եք, Հայաստանում խաղաղություն է, վստահ եմ, որ ՀՀ քաղաքացիները գնահատում են այդ խաղաղությունը: Սա աննախադեպ դեպք է, մինչ սա մշտապես մեզ մոտ էր զոհեր և պատերազմ, ամբողջ աշխարհում խաղաղություն, իսկ հիմա առաջին անգամն է, որ հակառակ պրոցեսն է տեղի ունենում»,- հավելել է պատգամավորը:
Նմանատիպ հոդվածներ
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...
Եթե անձը ստացել է 500 հազ. դրամ, անգամ՝ 1 ամսում 3 անգամ, չի հայտարարագրվում
Մինչև 1 մլն դրամ գումարների փոխանցումը չհայտարարագրման ենթակա եկամուտների շարքում դասելու հիմնական նպատակը համակարգը հնա...