«ԹՐԻՓՓ»-ի ճանապարհը չպետք է օգտագործվի Իրանի դեմ․ դեսպան
«ԹՐԻՓՓ»-ի ճանապարհը, որը Հայաստանի համար հաղորդակցային առումով կարող է հնարավորություններ ստեղծել, չպետք է օգտագործվի օտարների կողմից Իրանի դեմ։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։
«Միջանցքի գաղափարը ենթադրում է ինքնիշխանության հարցում որոշակի զիջումներ, ինչը Հայաստանի ու Իրանի համար ընդունելի չէր»,- նշել է նա։
Անդրադառնալով հարցին՝ արդյոք խոսքը միջանցքի, թե պարզապես ուղու մասին է, Խալիլ Շիրղոլամին նշել է, որ իրենց և Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները համընկնում են։
Խոսելով Հայաստանի և Ամերիկայի հարաբերությունների շրջանակում Իրանի մտահոգությունների վերաբերյալ՝ դեսպանը ընդգծել է, որ «ԹՐԻՓՓ» ուղղության հետ կապված քննարկումներ են ունեցել ՀՀ պաշտոնատար անձանց հետ և մշտապես շեշտել են երկու երկրների ղեկավարների նախանշած ուղով շարժվելու անհրաժեշտությունը։
«Մենք վերահաստատել ենք մեր աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» կոչվող նախագծին, եթե այն կարող է ապահովել Հայաստանի շահերը: Հայաստանի իշխանությունները մեզ մշտապես հավաստիացնում էին, որ ոչ մի պարագայում այս ճանապարհը ռազմական ու անվտանգային իմաստ չեն ստանա ու Հայաստանի ինքնիշխանությունը այս ճանապարհին կպահպանվի: Մենք չենք ցանկանում այս պահին ընկնել այդ գուշակումների մեջ, թե արդյոք Ամերիկան ունի նման պլաններ, թե ոչ: Մեր և Հայաստանի մեջ վստահություն գոյություն ունի»,- ասել է դեսպանը։
Նմանատիպ հոդվածներ
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...
Եթե անձը ստացել է 500 հազ. դրամ, անգամ՝ 1 ամսում 3 անգամ, չի հայտարարագրվում
Մինչև 1 մլն դրամ գումարների փոխանցումը չհայտարարագրման ենթակա եկամուտների շարքում դասելու հիմնական նպատակը համակարգը հնա...