ԱՄՆ-Իսրայել-Իրան. հրթիռակոծություններ, զոհեր, հայտարարություններ. ինչ է տեղի ունենում
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է.
«Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի պատմության մեջ ամենածանր հարձակողական գործողությունները շուտով կսկսվեն՝ ուղղված օկուպացված տարածքներին և ամերիկացի ահաբեկիչների ռազմակայաններին: Սա կլինի «ամենադաժան հարձակողական գործողությունը» ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ»:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Արևմտյան Ասիայում ամերիկյան 27 ռազմաբազաների վրա հարձակումների նոր ալիքի մասին, տեղեկացնում է Press TV-ն։
Հակահրետանային նավատորմի կոնտրադմիրալ Ալի Շամխանին՝ Իրանի պաշտպանության խորհրդի քարտուղարը, և գեներալ-մայոր Մոհամմադ Պակպուրը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարը, զոհվել են։ Այս մասին մարտի 1-ին հայտնել է IRNA գործակալությունը։
Իրանի նախագահը, դատական իշխանության ղեկավարը և Սահմանադրության պահապանների խորհրդի անդամներից մեկը կստանձնեն ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով զոհված Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեի պարտականությունները։ Այդ մասին հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խոստացել է վրեժխնդիր լինել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեի մահվան համար։
Այաթոլա Ալի Խամենեի սպանությունը չի մնա անպատասխան։ Այս մասին մարտի 1-ին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Պեզեշկիանը:
Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեին սպանվել է իր աշխատասենյակում, աշխատանքի վայրում, հայտնում է Fars գործակալությունը։
Սպանության պահին նա կատարել է պաշտոնեական պարտականությունները իր գրասենյակում, իսկ սպանությունը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ փետրվարի 28-ի վաղ առավոտյան։
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ընտանիքի չորս անդամ զոհվել են Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածների հետևանքով: Այս մասին տեղեկացրել է Fars գործակալությունը։
Ըստ լրատվամիջոցի՝ զոհերի թվում են՝ Ալի Խամենեի–ի դուստրը, փեսան, թոռը և նրա հարսներից մեկը։
Իրանում հաստատել են Խամենեի մահը․ հայտարարվել է 40-օրյա սուգ:
Իրանի հյուսիսում, Մինաբ քաղաքում գտնվող աղջիկների դպրոցի վրա տեղի ունեցած հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 148-ի, կա 95 վիրավոր
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ-ը CBS-ին հայտնել է, որ Իրանի հետ համաձայնության գալը «դարձել է ավելի հեշտ, քան մեկ օր առաջ»՝ Միացյալ Նահանգների և Իսրայելի հարվածներից հետո, որոնք, ի թիվս այլնի, հանգեցրել են Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեի-ի մահվանը։
Միացյալ Նահանգները կարծում են, որ Իրանի վրա հասցված հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական Հանրապետության ղեկավարության մոտ 40 ներկայացուցիչ։ Այս մասին հայտնել է CBS հեռուստաընկերությունը՝ հղում անելով Պենտագոնում և ամերիկյան հետախուզական համայնքում ունեցած աղբյուրներին։
Վաշինգտոնի վարչակազմը սպասում էր Իրանի պատասխան հարվածին Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ուժերի և օբյեկտների դեմ, սակայն ենթադրում էր, որ այն կլինի զգալիորեն ավելի հզոր։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Իրանի դեմ իրականացված հարձակման ընթացքում ամերիկացի զինվորականների շրջանում զոհեր չկան։ Այդ մասին հայտնել է Պենտագոնի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
Իրանի դեմ ռազմական գործողության առաջին 12 ժամվա ընթացքում ամերիկյան ուժերը մոտավորապես 900 հարված են հասցրել։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Fox News-ի թղթակից Ջեննիֆեր Գրիֆինը։
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտնել է Իրանի կողմից նոր հրթիռների արձակման մասին։
Իսրայելի զինված ուժերը սկսել են Իրանի վրա հարվածների նոր ալիք։ Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։
Իրանն Իսրայելի դեմ արձակել է 170 հրթիռ։ Այս մասին տեղեկացրել է իսրայելական 12-րդ ալիքը։
Ռեզա Պահլեվին՝ Իրանի արտաքսված վերջին շահի որդին, ողջունել է Ալի Խամենեի մահը ու ասել, որ սա մեր մեծ ազգային տոնակատարության սկիզբն է, բայց ճանապարհի վերջը չէ:
Իրանը ոչ մի պարագայում չի հարվածի Պարսից ծոցի հարևան երկրների բնակչությանը կամ նրանց շահերին։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։
Արաբական Միացյալ Էմիրություններում Դուբայի միջազգային օդանավակայանի վրա իրականացված հարձակման հետևանքով առնվազն չորս մարդ է տուժել, բոլորին ցուցաբերվել է բժշկական օգնություն։ Այս մասին X սոցիալական հարթակում հայտնել է էմիրության մամուլի ծառայությունը։
Դուբայի միջազգային օդանավակայանը վնասվել է Իրանի գրոհից հետո։
Իրանը հարվածել է Իրաքում (Էրբիլում) ԱՄՆ հյուպատոսությանը։
Այս մասին տեղեկացրել է Pars Today-ը։
Իրաքի Քուրդիստան ինքնավար շրջանում Էրբիլի օդանավակայանի մոտակայքում, որտեղ տեղակայված են ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերը, ուժգին պայթյուններ են որոտացել։
Իրանի դեմ ԱՄՆ եւ Իսրայելի ռազմական գործողությունը սկզբից եւեթ հաշվարկված էր հինգ օր, սակայն ժամկետները կարող են փոխվել։ Այս մասին տեղեկացրել է Axios պորտալը՝ հղում կատարելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ինչպես նաեւ Վաշինգտոնի վարչակազմի՝ անունը չնշած ներկայացուցչին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունը կշարունակվի անընդհատ, ողջ շաբաթվա ընթացքում կամ այնքան, որքան պահանջվի առաջադրված նպատակներին հասնելու համար։
«Իրանցիները մոտ էին գործարքի կնքմանը, բայց հետո նահանջեցին, նորից մոտ էին գործարքի կնքմանը, եւ նորից նահանջեցին, եւ ես հասկացա, որ իրականում նրանք գործարք չէին ցանկանում։
Դոնալդ Թրամփը Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեիի մահվան հաստատումից հետո Truth Social-ի հրապարակման մեջ հայտնել է, որ դա «միակ մեծագույն հնարավորությունն է Իրանի ժողովրդի համար՝ վերադարձնելու իրեն իր երկիրը»։ Նա նաեւ տեղեկացրել է, որ Իրանում որոշ մարդիկ իմունիտետ են «փնտրում»։
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարության համաձայն՝ ամերիկա-իսրայելական օպերատիվ պլանը նախատեսում է մասշտաբային ռմբակոծություն, որը կշարունակվի առնվազն հինգ օր։ Այս մասին տեղեկացրել է Axios-ը։
Ամերիկա-իսրայելական համատեղ հարվածներն Իրանին կշարունակվեն առնվազն մեկ շաբաթ, տեղեկացրել է The Jerusalem Post-ը։
ABC News հեռուստաալիքի հետ հեռախոսազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «լավատեսություն է հայտնել» Իրանի դեմ ամերիկա-իսրայելական գրոհի առիթով՝ հայտնելով, որ այն «շատ լավ» է անցնում։
Թուրքիան «խորապես վշտացած է» եւ մտահոգված է ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված հարձակումներից, «որոնք սկսվել են (Իսրայելի վարչապետ) Նեթանյահուի սադրանքներից»,- հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում են տեղի լրատվամիջոցները։





























