Բիլ Գեյթսը ներողություն է խնդրել Էփշթեյնի հետ ունեցած կապերի համար
Բիլ Գեյթսը ներողություն է խնդրել հանգուցյալ ֆինանսիստ և դատապարտված սեռական հանցագործ Ջեֆրի Էփշթեյնի հետ ունեցած կապերի համար՝ ելույթ ունենալով իր հիմնադրամի աշխատակիցների առջև, հայտնում է Reuters-ը։
ԱՄՆ արդարադատության նախարարության հրապարակած փաստաթղթերի համաձայն՝ Գեյթսն ու Էփշթեյնը բազմիցս հանդիպել են վերջինիս բանտարկությունից հետո՝ քննարկելու Microsoft-ի համահիմնադրի բարեգործական ծրագրերի ընդլայնման հնարավորությունները։
Գեյթսը նշել է, որ մեծ սխալ էր ժամանակ անցկացնել Էփշթեյնի հետ և հիմնադրամի ղեկավարներին ներգրավել նրա հետ հանդիպումներում։
«Ես ներողություն եմ խնդրում բոլոր այն մարդկանցից, ովքեր ներգրավվել են այս պատմության մեջ իմ թույլ տված սխալի պատճառով»,- ասել է նա։
Գեյթսը նաև խոստովանել է, որ ունեցել է երկու սիրավեպ ռուս կանանց հետ, որոնց մասին հետագայում տեղեկացել է Էփշթեյնը, սակայն ընդգծել է, որ դրանք որևէ առնչություն չեն ունեցել Էփշթեյնի զոհերի հետ։
«Ես անօրինական ոչինչ չեմ արել և անօրինական որևէ բան չեմ տեսել»,- հավելել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբլին էժանացել է․ փոխարժեքը փետրվարի 27-ի դրությամբ
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ փետրվարի 27-ի դրությամբ։ ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 374.52 դրամ է, վաճառ...
Երևանում և մարզերում կգործի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ. «Վեոլիա Ջուր»
Երևանում և մարզերում մայիսի 1-ից կսահմանվի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ: Այս մասին հայտնում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն։ Ընկ...
ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է լարված գոտում գտնվող հայերի ճակատագրին ու տարհանման հարցին
ՀՀ ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Մերձավոր Արեւելքում գտնվող հայերին եւ նրանց տարհանելու անհրաժեշտության մասին հարցին։ «Մերձա...
143 մանկապարտեզի տնօրենի պաշտոնավարումը կասեցվել է. մանրամասներ
143 մանկապարտեզի տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելք, 2 մլն դրամ գրավ և պաշտոնավարման կա...