1 զոհ, ծայրահեղ ծանր վիրավորներ․ նոր մանրամասներ՝ Աջափնյակում տեղի ունեցած կրակոցներից
Այսօր Աջափնյակ թաղամասում տեղի ունեցած դեպքի հետևանքով նախնական տվյալներով հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի: Այս մասին հայտարարություն է տարածել Առողջապահության նախարարությունը։
«Երեքի առողջական վիճակը գնատվում է ծայրահեղ ծանր, երեքինը` ծանր: 1 քաղաքացի մահացել է: Առողջական վիճակի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասվում է գերատեսչության կողմից տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, Auroranews.am-ը կապ էր հաստատել Ներքին գործերի նախարարության հետ, մեզ հայտնել էին․ որ «ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։
Նմանատիպ հոդվածներ
Պայթյուն՝ բենզալցակայանում․ այրվում է պահեստային բաքերը և մեկ բեռնատար ավտոմեքենա․ ՆԳՆ
Փետրվարի 16-ին ժամը 15։26-ին Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ պայթյուն է տեղի ունեց...
Խոշոր պայթյուն՝ Մոսկվայում․ կան զոհեր
Մոսկվայի Սավյոլովսկի երկաթուղային կայարանի մոտ կեսգիշերին գրանցված պայթյունի հետևանքով մահացել են ոստիկանության մեկ ծառա...
Հնդկաստանում բժշկական ինքնաթիռ է կործանվել․ բոլոր ուղևորները զոհվել են
Հնդկաստանի Ջհարքհանդ նահանգում կործանվել է Redbird Airways ավիաընկերությանը պատկանող Beechcraft C90 տեսակի բժշկական ինքն...
Ողբերգական ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. կան տուժածներ և զոհ
Փետրվարի 25-ին՝ ժամը 00։27-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապար...