Սպասվում է անձրև, ձյուն և բուք. եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում փետրվարի 23-25-ը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
Փետրվարի 26-ի ուշ երեկոյան, 27-ին շրջանների զգալի մասում սպասում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին հարավարևմտյան 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-27-ի ցերեկային ժամերին ողջ հանրապետությունում կնվազի ևս 5-8 աստիճանով:
Երևան քաղաքում փետրվարի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 24-25-ը, 26-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ին սպասվում են տեղումներ՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։
Նմանատիպ հոդվածներ
Նոր մանրամասներ` Սևանում 19-ամյա երիտասարդի uպանnւթյան գործից
21.02.2026 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին...
Կոմիտասի պողոտայում լայնածավալ հիմնանորոգում է իրականացվում. Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ Կոմիտասի պողոտայում իրականացվում են լայնածավալ բարեկարգման աշխատանքներ․ ն...
ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել Աջափնյակում տեղի ունեցած սպանությունից
Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 1-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կ...
Երկու տասնյակից ավելի երիտասարդներ ծեծի են ենթարկել մեկ այլ երիտասարդի. կա ձերբակալված
Փետրվարի 23-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Գվարդիայի ծառայողը ծառայություն իրականացնելիս նկատել է, որ...