Զելենսկին հանդես է եկել մի շարք հայտարարություններով
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի նպատակը Ուկրաինայի տարածքում ընտրությունների անցկացումն է՝ իրեն պաշտոնից հեռացնելու համար։ Նրա խոսքով՝ հրադադարի դեպքում, որը կտևի շուրջ երկու ամիս, ինքը կբարձրացնի ընտրությունների հարցը, սակայն այժմ, պատերազմի պայմաններում, հասարակությունը չի աջակցում դրանց անցկացմանը։
Զելենսկին նշել է, որ իր համար առաջնայինը պատերազմի հնարավորինս արագ ավարտն է։ Նա նաև ասել է, որ չի դիտարկում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին սպանելու գաղափարը՝ ընդգծելով, որ դա չի հանգեցնի պատերազմի դադարեցմանը։ Միաժամանակ նախագահը հավելել է, որ իր բացակայությունը չի կոտրի Ուկրաինային։
Անդրադառնալով տարածքային զիջումների թեմային՝ Զելենսկին հայտարարել է, որ երկրում ոչ ոք չի աջակցի տարածքների հանձմանը, քանի որ հազարավոր ուկրաինացիներ զոհվել են այդ հողերը պաշտպանելիս։ Նա նաև խոստովանել է, որ, ինչպես յուրաքանչյուր ղեկավար, կարող է սխալներ թույլ տալ՝ ընդգծելով, որ կոռուպցիայի մասին քննարկումները վկայում են դրա դեմ պայքարի շարունակման մասին։
Զելենսկին քննադատել է նաև Պուտինի պատմական մեկնաբանությունները՝ նշելով, որ դրանք իրեն հետաքրքիր չեն։
Նմանատիպ հոդվածներ
«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է
«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է: Այս մասին հայտարարվեց կուսակցության պաշտոնական...
Պեսկովը մեկնաբանել է Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան։ Պեսկովը...
Գնահատում եմ այն աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դրական է գնահատել Ադրբեջանի հետ որդեգրված աշխատելաոճը՝ անդրադառնալով գերիների հարցին։ «Շատ դրա...
Վենսի աշխատակազմը պարզաբանել է գրառման ջնջումը
«Ազատությունը» բացառիկ մեկնաբանություն է ստացել Վենսի աշխատակազմից՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի մասին գրառում...