Ռուսաստանը, հավանաբար, 2026 թվականին Հայաստանում լայնածավալ արշավ կսկսի․ Էստոնիայի ԱՀԾ
Վաշինգտոնի ներգրավվածությունը Հարավային Կովկասում և Հայաստանի ու Ադրբեջանի հետ համաձայնագրերի կնքումը Մոսկվայի տեսանկյունից կարող են ազդարարել տարածաշրջանից Ռուսաստանի դուրսմղման սկիզբը։ Այդ մասին նշված է Էստոնիայի արտաքին հետախուզության ծառայության 2026 թվականի զեկույցում: Փաստաթղթի համաձայն՝ դա սպառնալիք է Կրեմլի աշխարհաքաղաքական շահերին:
Ըստ զեկույցի՝ ի պատասխան՝ Ռուսաստանը կանի ամեն ինչ՝ վիժեցնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը և «նախագահ Դոնալդ Թրամփի անունով տարանցիկ միջանցքի ստեղծումը»:
«Այսպիսով, Ռուսաստանը, հավանաբար, 2026 թվականին Հայաստանի վրա ազդեցության լայնածավալ արշավ կսկսի։ Այն ուղղված կլինի Հայաստանում խորհրդարանի ընտրությանը միջամտելուն, վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուն և ազգայնական թվացող, բայց, ըստ էության, Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող կառավարության հաստատմանը»,- ասված է Էստոնիայի արտաքին հետախուզության ծառայության զեկույցում:
Հավելենք՝ այժմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Վաշինգտոնում։
Նմանատիպ հոդվածներ
Պապոյանը հայտարարություն ունի՝ օնլայն աշխատող տաքսու վարորդների վերաբերյալ
Կենտրոնական բանկի, Բանկերի միության և Յանդեքս ընկերության հետ նախաձեռնել եմ քննարկում հարկեր վճարող ու թափանցիկ աշխատող...
Սահմանվել է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի չափը
Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ սահմանել է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի չափը և հաստատել երրորդ և յ...
Թրամփը՝ Փաշինյանի և Ալիևի մասին․ մեծ գործ էր․ նրանք ընկերներ են դարձել
Վաշինգտոնում տեղի է ունենում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Խաղաղության խորհրդի առաջին նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապ...
Աջակցություն՝ անհուսալի վարկերի ունեցող անձանց․ ԱՍՀՆ
Դիմումների ընդունումը շարունակվում է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում։ ՀՀ աշխատանքի և սոցիա...