Գերմանիայում աճել է դժգոհությունը կառավարության նկատմամբ․ Մերցն արձագանքել է
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ տեղյակ է իր աշխատանքի վերաբերյալ քաղաքացիների դժգոհությանը և պատրաստվում է ՀՔԴ/ՀՔՍ (Քրիստոնեա-դեմոկրատական միություն և Քրիստոնեա-սոցիալական միություն) կուսակցությանը նախապատրաստել առաջիկա ամիսների բարեփոխումներին։
Մերցը, անդրադառնալով քննադատությանը, ընդգծել է, որ ժողովրդավարական հասարակությունում բնական է, բոլոր քաղաքացիները չեն կարող միաժամանակ գոհ լինել իշխանության գործունեությունից։ Նրա խոսքով՝ առաջիկա ելույթում նա կներկայացնի կուսակցության զարգացման ուղղությունը՝ նշելով, որ թեև արդեն արձանագրվել են ձեռքբերումներ, առջևում դեռևս բազմաթիվ խնդիրներ կան՝ ներքին, արտաքին, տնտեսական և սոցիալական ոլորտներում։
Հավելենք՝ Մերցը մտադիր է կրկին առաջադրել իր թեկնածությունը կուսակցության ղեկավարի պաշտոնում։ Սպասվում է, որ միջոցառմանը կմասնակցի նաև Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը։ Նախկինում՝ 2022 թվականին, Մերցը ընտրվել էր կուսակցության ղեկավար՝ ստանալով ավելի քան 94 տոկոս աջակցություն, իսկ հետագա քվեարկությամբ հաստատվել էր մոտ 95 տոկոս ձայներով։ 2024 թվականին նա հավաքել էր շուրջ 89,8 տոկոս։
INSA սոցիոլոգիական ինստիտուտի՝ Bild թերթի պատվերով իրականացված հարցման համաձայն, Գերմանիայի բնակիչների շուրջ 70 տոկոսը դժգոհ է դաշնային կառավարության և կանցլերի աշխատանքից։ Հարցվածների 22 տոկոսը կարծում է, որ Մերցը իր պարտականությունները կատարում է ավելի լավ, քան իր նախորդը՝ Օլաֆ Շոլցը, մինչդեռ 35 տոկոսը հակառակ կարծիք ունի։ Մերցը նաև հայտարարել է, որ նախատեսում է 2029 թվականի խորհրդարանական ընտրություններում կրկին առաջադրվել կանցլերի պաշտոնում՝ ՀՔՍ/ՀՔՍ միավորման կողմից։
Նմանատիպ հոդվածներ
Պապոյանը հայտարարություն ունի՝ օնլայն աշխատող տաքսու վարորդների վերաբերյալ
Կենտրոնական բանկի, Բանկերի միության և Յանդեքս ընկերության հետ նախաձեռնել եմ քննարկում հարկեր վճարող ու թափանցիկ աշխատող...
Սահմանվել է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի չափը
Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ սահմանել է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի չափը և հաստատել երրորդ և յ...
Թրամփը՝ Փաշինյանի և Ալիևի մասին․ մեծ գործ էր․ նրանք ընկերներ են դարձել
Վաշինգտոնում տեղի է ունենում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Խաղաղության խորհրդի առաջին նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապ...
Աջակցություն՝ անհուսալի վարկերի ունեցող անձանց․ ԱՍՀՆ
Դիմումների ընդունումը շարունակվում է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում։ ՀՀ աշխատանքի և սոցիա...