65+ քաղաքացիների համար՝ կան դեղեր, որոնք ամբողջությամբ փոխհատուցվում են պետության կողմից. Ավանեսյան
65+ տարիքի քաղաքացիները, ովքեր նախկինում իրենց կենսաթոշակից ամսական միջինը 20,000 դրամ ծախսում էին դեղեր գնալու համար, հիմա չեն ծախսում ու դրա դիմաց վճարում է պետությունը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«2026 թ․ հունվարի 1-ից՝ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում, 65+ տարիքի անձինք շատ մեծ ֆինանսական խնայողություններ են իրականացնում: Քաղաքացիների տարիներով կուտակված առողջական խնդիրները ի վերջո լուծում են ստանում:
65+ քաղաքացիների համար՝ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում՝ կան դեղեր, որոնք ամբողջությամբ են փոխհատուցվում պետության կողմից. հասանելի դեղերի ցուցակը հրապարակված է, և կան դեղեր, որոնց համար գործում են համավճարներ»,- նշել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նմանատիպ հոդվածներ
Պապոյանը հայտարարություն ունի՝ օնլայն աշխատող տաքսու վարորդների վերաբերյալ
Կենտրոնական բանկի, Բանկերի միության և Յանդեքս ընկերության հետ նախաձեռնել եմ քննարկում հարկեր վճարող ու թափանցիկ աշխատող...
Սահմանվել է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի չափը
Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ սահմանել է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի չափը և հաստատել երրորդ և յ...
Թրամփը՝ Փաշինյանի և Ալիևի մասին․ մեծ գործ էր․ նրանք ընկերներ են դարձել
Վաշինգտոնում տեղի է ունենում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Խաղաղության խորհրդի առաջին նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապ...
Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահն ազատվեց տնային կալանքից․ փաստաբան
Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահ Նաիրա Ալավերդյանն ազատվեց տնային կալանքից։ Այս մասին տեղեկանում ենք փաստաբան Մարի...