Ֆրանսիան ռեկորդ է սահմանել երկարատև տեղումների քանակով
Ֆրանսիայում գրանցվել է անձրևների ամենաերկար տեղումները՝ 36 անընդմեջ անձրևոտ օր։
Météo-France օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ օդերևութաբանները հունվարի 14-ից ի վեր անընդհատ գրանցում են այս տեսակի տեղումները ամբողջ երկրում։ Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2023 թվականի աշնանը, երբ Ֆրանսիայում գրանցվել էր 32 անընդմեջ անձրևոտ օր։ Météo-France-ը բացատրում է, որ անձրևոտ օր է համարվում այն օրը, երբ միջինում տեղումների քանակը ամբողջ երկրում կազմում է 1 մմ կամ ավելի։
Միևնույն ժամանակ, չորեքշաբթի օրը Ֆրանսիայում հարվածել է «Պեդրո» փոթորիկը։ Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ քամու պոռթկումները կհասնեն 90-120 կմ/ժ-ի, իսկ ափամերձ շրջաններում՝ 140 կմ/ժ-ի։ Սպասվում է 15-ից 50 մմ տեղում։
Ներկայումս չորս դեպարտամենտներ գտնվում են «կարմիր» նախազգուշացման տակ, որը եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակն է՝ ուժեղ անձրևների և ջրհեղեղների վտանգի պատճառով։ Եվս 10 դեպարտամենտներ հայտարարել են «նարնջագույն» նախազգուշացումներ՝ եղանակային վտանգի ավելի բարձր մակարդակ։
Նմանատիպ հոդվածներ
Շաքարային դիաբետ ունեցող 29-40 տ. շահառուներին ևս անվճար կտրամադրվի գրիչ ներարկիչներ և թեստ- երիզներ. Անահիտ Ավանեսյան
Օրվա դրական լուրով կիսվեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և կից տեսանյո...
Ռուսաստանում կապը կանջատվի նախագահի հրամանով
Ռուսաստանի Պետդուման ընդունել է օրինագիծ, որը լիազորում է ԱԴԾ-ին արգելափակել Ռուսաստանում ցանկացած կապ՝ նախագահ Վլադիմիր...
Ռուսներին և բելառուսներին թույլատրվելու է Ձմեռային Պարալիմպիկ խաղերին մասնակցել իրենց ազգային դրոշների ներքո
Ռուսներին և բելառուսներին թույլատրվելու է Ձմեռային Պարալիմպիկ խաղերին մասնակցել իրենց ազգային դրոշների ներքո։ Եթե մարզիկ...
Առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում
Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 18-19-ին, 22-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնայի...