Առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում
Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 18-19-ին, 22-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 20-21-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Երևանում փետրվարի 18-ի ցերեկը, 20-21-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 18-ի գիշերը և առավոտյան հնարավոր է, 19-ին և 22-ի ցերեկը սպասվում է անձրև։
Մայրաքաղաքում փետրվար 18-ի ցերեկը կլինի 15-17 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +8...+10 աստիճան։
Նշվում է, որ փետրվարի 18-19-ին, 22-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ, լեռնային առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Օդի ջերմաստիճանը փետրվար 18-ին կբարձրանա ևս 2-3 աստիճանով, 19-20-ին աստիճանաբար կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 6-9 աստիճնաով։
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը փետրվար աստիճանաբար կբարձրանա
Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 17-ին, 18-ի գիշերը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 18...
Հոկեյի խաղի ժամանակ՝ կրակոցների հետևանքով երեք մարդ է զոհվել
Երեք մարդ սպանվել են Ռոդ Այլենդ նահանգի Փոթաքեթ քաղաքում երիտասարդական հոկեյի խաղի ժամանակ տեղի ունեցած կրակոցների հետևա...
Այս դատավճիռն իրավաբանորեն անհիմն է. Ռուբեն Վարդանյանի իրավաբանական խումբը հայտարարություն է տարածել
Ռուբեն Վարդանյանի իրավաբանական խումբը հայտարարություն է տարածել. «Սույն թվականի փետրվարի 17-ին Բաքվի ռազմական դատարանը մ...
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 628 դեպք, որից 162-ը՝ արտակարգ. ՆԳՆ ՓԾ
Փետրվարի 9-15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 628 դեպք, որից 162-ը՝ արտակարգ: Այս մասին տե...