1 շաբաթում հայտնաբերվել են ոչ սթափ 218 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 237․ ՆԳՆ
ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ հունվարի 26-ից փետրվարի 2-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5823 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 155 ավտոմեքենա։
Մասնավորապես, հայտնաբերվել են ոչ սթափ 218 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 237, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 1 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 83, չամրակապված վարելու՝ 667, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 24, վարելու ընթացքում ծխելու՝ 573, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 313, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 271 և 2265 այլ իրավախախտում։ 193 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 285-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 84-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 189-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 147-ը առանց ձմեռային անվադողերի։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 54 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13290 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 241 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել են ոչ սթափ 233 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 370, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 11 անձ։ Հայտնաբերվել են նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 82, չամրակապված վարելու՝ 3079, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 183, վարելու ընթացքում ծխելու՝ 419, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 569, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 28, արագության գերազանցման՝ 1912 և 4045 այլ իրավախախտում։ 386 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 916-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 724-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 29 բեռնատար, 161-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 509-ը՝ առանց ձմեռային անվադողերի։ 13 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 60 անձ։
Նմանատիպ հոդվածներ
Անգլերենի քննության թեստերում խոտան է եղել․ դիմորդները պահանջում են նոր քննություն
Այսօր տեղի ունեցած օտար լեզուների միասնական քննությունը վերածվել է իսկական փորձության հարյուրավոր դիմորդների համար։ Անգլ...
Թրամփը Գրեմմի մրցանակաբաշխությունը անվանել է «աղբ»․ սպառնացել է դատի տալ հաղորդավարին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գրեմմի մրցանակաբաշխությունը անվանեց «աղբ» և սպառնաց դատի տալ հաղորդավարին՝ Էպշտեյնի կղզու մասի...
Պարեկները հայտնաբերել են Երևանում և Մարտունիում «դրիֆթ» արած վարորդներին
Երևանի գնդի պարեկները հունվարի 31-ին՝ ժամը 21․45-ի սահմաններում, Ազատամարտիկների փողոցում նկատել են «Մերսեդես» մակնիշի մ...
Հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն
Կենտրոնականի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն։Օրե...