Ընդդիմությունը չգիտի՝ ինչ անի․ Թրամփը Ռուսաստանի հետ լեզու գտնելու կողմնակից է․ Կարապետյան
Նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունը չի սնում մեր մեջ դարեր գործած այն քաղաքական ծրագիրը, թե մեզ փրկիչ է անհրաժեշտ։ Սա արդեն շատ կազդուրիչ ազդեցություն է ունեցել մեր քաղաքական քննարկումների վրա։ Տեսանելիորեն քչացել են Արևմուտքում «նոր Ռուսաստան» փնտրող մտքերը։ Սա շատ լավ է մեր սեփական ոտքերի վրա կանգնելու համար։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։
«Նույնիսկ նրանք, ովքեր քարոզում են «դարձ դեպի Ռուսաստան», քանդում են իրենց նախկին քաղաքակրթական թեզերը։ Նախկինում այդ թեզը այն էր, թե մենք քաղաքակրթորեն անհամատեղելի ենք մեր տարածաշրջանի հետ, որ դարեր առաջ նվաճվել է Արևելքի ժողովուրդների կողմից։ Այժմ նրանք «բացահայտել են», որ Թուրքիան Արևմուտք է։ Երկու թեզերի պարագայում էլ նպատակը նույնն է՝ հիմնավորել, որ Ռուսաստանը ճակատագիր է։ Սակայն թեզերի այդպիսի կտրուկ հերթափոխից փլուզվում է քաղաքական ճակատագիր ունենալու մոտեցումը, և տեղ բացվում արտաքին քաղաքականության համար։ Սա էլ շատ լավ է մեր սեփական ոտքերի վրա կանգնելու համար։
Եվ վերջապես մեր ընդդիմությունը չգիտի, թե ինչ անի այն հանգամանքի հետ, որ Նախագահ Թրամփը Ռուսաստանի հետ ոչ թե առճակատման այլ լեզու գտնելու կողմնակից է։ Սա բոլորովին օգտակար չէ Հարավային Կովկասում մոտալուտ առճակատում կանխատեսելու համար։ Եվ այստեղից ծնվել է (իհարկե ոչ Հայաստանում) «գոնե Հայաստանի հաշվին լեզու գտնեն» միտքը։ Սա է ահա ԹՐԻՓՓ-ը Ռուսաստանով երաշխավորելու գաղափարի ծագումնաբանությունը։
Սեփական ոտքերի վրա կանգնելու համար նախ պետք է հենվել սեփական մտքերի վրա, իսկ այդպիսի մտքեր մեր ընդդիմությունը ակնհայտորեն չունի»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստան է ժամանել Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետը
Փետրվարի 1-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեն...
Փաշինյանը հավանություն չի տվել ապրիլի 7-ին Երևանում ԼԳԲՏ համայնքի շքերթի անցկացմանը․ մամուլի քարտուղար
Մեդիա դաշտում և սոցիալական ցանցերում տարածվող այն պնդումները, թե իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավանություն է տվել ապր...
Հայաստանում աշխատանք փնտրողների թիվը վերջին տարիներին նվազել է․ Արայիկ Հարությունյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Հայաստանում...
Կարևոր որոշում ենք ընդունել. Ատոմակայանի տիպը պետք է լինի մոդուլային. Դավիթ Խուդաթյան
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մամլո ասուլիսի ժամանակ ասել է ինչպիսին պետք է լինի ատոմակայանի տիպը: «2026 թվականի ընթացքու...