Սպասվում են տեղումներ. եղանակի տեսություն
Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 2-4-ը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին` հարավարևմտյան` 3-6մ/վ, փետրվարի 2-5-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Փետրվարի 2-3-ին գիշերը և առավոտյան Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-3-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում ՝ 4-6 աստիճանով։
Երևանում փետրվարի 2-4-ը սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 2-3-ի առավոտյան սպասվում է մառախուղ։
Մայարաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը՝ 3-5, երեկոյան՝ 2-4 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով. մանրամասներ
2026 թ․ ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղ...
Bitcoin-ի գինը կտրուկ նվազել է
Binance կրիպտոարժույթի բորսայի տվյալների համաձայն՝ 2025 թվականի ապրիլի 7-ից ի վեր առաջին անգամ Bitcoin-ի գինը նվազել է 7...
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր
Տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 376,02 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 380...
Եղանակը Հայսատնաում` առաջիկա օրերին
Այսօր և վաղը տեղումներ կգրանցվեն Հայաստանի առանձին շրջաններում, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և ան...