Եվրամիությունը մերժում է Իրանի բոլոր մեղադրանքները
Եվրամիությունը մերժում է Իրանի բոլոր մեղադրանքները՝ ԵՄ անդամ պետությունների զինված ուժերին ահաբեկչական կազմակերպություններ ճանաչելու վերաբերյալ, Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին ծառայության խոսնակ Անվար ալ-Անունին։
«Մենք ամբողջությամբ մերժում ենք ԵՄ զինված ուժերին ահաբեկչական կազմակերպություններ ճանաչելու մասին հայտարարությունը և համապատասխան մեղադրանքները։ ԵՄ դեսպաններին կանչելու վերաբերյալ հիշեցնում եմ, որ Վիեննայի կոնվենցիան նման գործողություններ է նախատեսում որպես դիվանագիտական պրակտիկայի մաս։ Այլևս ավելացնելու բան չկա», - ասել է նա։
Փետրվարի 1-ին Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, ի պատասխան ԵՄ կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) ահաբեկչական կազմակերպություն ճանաչելուն, հայտարարել է, որ Իրանի խորհրդարանը ԵՄ անդամ պետությունների զինված ուժերը ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություններ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստան է ժամանել Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետը
Փետրվարի 1-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեն...
Փաշինյանը հավանություն չի տվել ապրիլի 7-ին Երևանում ԼԳԲՏ համայնքի շքերթի անցկացմանը․ մամուլի քարտուղար
Մեդիա դաշտում և սոցիալական ցանցերում տարածվող այն պնդումները, թե իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավանություն է տվել ապր...
Հայաստանում աշխատանք փնտրողների թիվը վերջին տարիներին նվազել է․ Արայիկ Հարությունյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Հայաստանում...
Կարևոր որոշում ենք ընդունել. Ատոմակայանի տիպը պետք է լինի մոդուլային. Դավիթ Խուդաթյան
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մամլո ասուլիսի ժամանակ ասել է ինչպիսին պետք է լինի ատոմակայանի տիպը: «2026 թվականի ընթացքու...