Եթե Ղուկասյանի փեսան չլինեի, մեղադրյալի աթոռին չէի լինի․ Գյումրու փոխքաղաքապետ
Ես ոչ մի մեղադրանք չեմ ընդունում. Եթե ես չլինեի Վարդան Ղուկասյանի փեսան, կարծում եմ՝ այսօր մեղադրյալի աթոռին չէի լինի։ Այս մասին դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշել է Գյումրիի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսա Ավետիս Առաքելյան, ով ևս 3 հոգու հետմիասին մեղադրվում է Գյումրիում հունվարի 21-ին անկարգություններ կազմակերպելու գործով։
Նա հերքել է տեղեկությունները, թե մանկապարտեզների, դպրոցների աշխատակիցներին բերել են, որ մասնակցեն ցույցի՝ ի պաշտպանություն քաղաքապետ Վարդան Ղուկասյանի։
«Ոչ մի իշխանության օրոք նման ռեպրեսիաներ չեն եղել, ինձ թվում է, որ ինձ պատժում են Վարդան Ղուկասյանի փեսա լինելու համար։ Այնպես չէ, որ ես վախենում եմ ինչ-որ բանից, նորմալ է։ Մեր քաղաքական հայացքները տարբեր են, մենք էլ մեր հայացքներից հետ չենք կանգնելու։ Միանշանակ քաղաքական պատվերներ կան այստեղ։ Ես բազմիցս հայտարարել եմ, որ եթե ինձ էլ տանեն կալանքի, ապա քաղաքը կտանենք կոլապսի, ինչպես 2024-ին եղավ»,- ասել է նա։
Անդրադառնալով քաղաքի կառավարմանը, Ավետիս Առաքելյանն ասել է. «Դժվարություններ շատ կան, բայց մենք բոլորը հաղթահարում ենք և գնում ենք առաջ։ Ամեն ինչ գտնվում է մեր տեսադաշտու։ Իրավապահները խուզարկության ժամանակ վերցրել են իմ բջջային հեռախոսը, զննել են, կոնտակտներն են նայել, ապա վերադարձրել են»։
Ավելի վաղ հայտնել էինք նոր մեղադրանք է առաջադրվել Սպարտակ Ղուկասյանի և Գյումրիի համայնքապետարանի պաշտոնյաների նկատմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստան է ժամանել Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետը
Փետրվարի 1-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեն...
Փաշինյանը հավանություն չի տվել ապրիլի 7-ին Երևանում ԼԳԲՏ համայնքի շքերթի անցկացմանը․ մամուլի քարտուղար
Մեդիա դաշտում և սոցիալական ցանցերում տարածվող այն պնդումները, թե իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավանություն է տվել ապր...
Հայաստանում աշխատանք փնտրողների թիվը վերջին տարիներին նվազել է․ Արայիկ Հարությունյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Հայաստանում...
Կարևոր որոշում ենք ընդունել. Ատոմակայանի տիպը պետք է լինի մոդուլային. Դավիթ Խուդաթյան
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մամլո ասուլիսի ժամանակ ասել է ինչպիսին պետք է լինի ատոմակայանի տիպը: «2026 թվականի ընթացքու...