Ամերիկացիները պետք է իմանան, որ եթե պատերազմ սկսեն, այս անգամ դա կլինի տարածաշրջանային պատերազմ․ Խամենեի
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն պատերազմ սկսի, այն կընդունի տարածաշրջանային մասշտաբներ։ Մեկ օր առաջ այաթոլլան այցելել է Իսլամական հեղափոխության առաջնորդ Ռուհոլլա Խոմեյնիի դամբարան։ Այս այցը Ալի Խամենեիի առաջին հրապարակային ելույթն էր երկրում տեղի ունեցած լայնածավալ բողոքի ցույցերից հետո։
«Ամերիկացիները պետք է իմանան, որ եթե պատերազմ սկսեն, այս անգամ դա կլինի տարածաշրջանային պատերազմ։ Մենք պատերազմներ չենք սկսում և չենք ուզում հարձակվել որևէ երկրի վրա, բայց իրանցի ժողովուրդը վճռական հակահարված կտա յուրաքանչյուրին, ով հարձակվում և վնաս է պատճառում», - ասել է նա։
Ըստ Ալի Խամենեիի, իրանցի ժողովուրդը չպետք է վախենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններից Մերձավոր Արևելք մեծ քանակությամբ զենք տեղափոխելու մասին։
Նմանատիպ հոդվածներ
Եթե հարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք չափազանց հզոր հակահարձակմամբ․ Արաղչի
Մենք կարևոր դասեր քաղեցինք և արժեքավոր փորձ ձեռք բերեցինք նախորդ պատերազմից։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբ...
Որ դեպքում Իրանը կարող է համագործակցել ԱՄՆ-ի հետ. Արաղչին մանրամասնել է
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին մանրամասնել է, թե որ դեպքում Իրանը կարող է համագործակցել ԱՄՆ-ի հետ։ Նա նշել է հիմնական պա...
Զելենսկին և Պուտինը ատում են միմյանց, և դա դժվարացնում է հակամարտության կարգավորումը. Թրամփ
Երկու կողմերը մոտ են Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության կարգավորման համաձայնագրի կնքմանը, և առաջիկա բանակցությունները հնա...
Ուկրաինայի անվտանգության լավագույն երաշխիքը Ռուսաստանի անվտանգության երաշխիքն է. Գրուշկո
Ուկրաինայի անվտանգության լավագույն երաշխիքը կլինի Ռուսաստանի անվտանգության անսասան երաշխիքը, որի մասին Արևմուտքում ոչ ոք...