Ուիթքոֆի և Դմիտրիևի՝ ուկրաինական ճգնաժամի շուրջ բանակցությունները արդյունավետ են եղել
ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Կիրիլ Դմիտրիևի հետ Մայամիում ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ բանակցությունները արդյունավետ են եղել։ Այս մասին տեղեկանում ենք TASS-ից։
«Այսօր Ֆլորիդայում Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը արդյունավետ և կառուցողական հանդիպումներ է ունեցել՝ ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԱՄՆ միջնորդական ջանքերի շրջանակներում», - գրել է Ուիթքոֆը։
Ամերիկյան պատվիրակության կազմում էին նաև ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, ամերիկացի առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները, և Սպիտակ տան ավագ խորհրդական Ջոշ Գրուենբաումը, Ընդհանուր ծառայությունների վարչության Դաշնային գնումների ծառայության հանձնակատարը։
«Մենք ոգևորված ենք այս հանդիպումից և այն փաստից, որ Ռուսաստանը աշխատում է Ուկրաինայում խաղաղություն ապահովելու ուղղությամբ», - նշել է Ուիթքոֆը։
Դմիտրիևը, իր հերթին, քննարկումները արդյունավետ է անվանել։
Նմանատիպ հոդվածներ
2-րդ նախագահը խոսում է եկեղեցուց, բարոյականությունից․ Լրիվ` փրկեա´ զմեզ ի չարէ. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սոցցանցի իր էջում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ վերջին ասուլիսում արված հայտարարություն...
Թող առողջ լինեն ու քննադատեն․ Թունյանը՝ անվճար բուժօգնությունների մասին
Մոտ 2000 կենսաթոշակառու ԱՆՎՃԱՐ ստացել է 500 հազար դրամից ավելի արժեցող բուժօգնություն, որոնցից մոտ 900-ը՝ մեկ միլիոն դրա...
Կա մտահոգություն իշխանության բռնազավթման ծրագրերի վերաբերյալ․ Ռուբեն Ռուբինյան
Բավականին հետաքրքիր և մի փոքր էլ զվարճալի է դիտել, թե ինչպես են մեր ընդդիմադիր գործընկերները քննարկում, թե ինչու է ԵԽԽՎ֊...
Քրեական վարույթ՝ Մայր Աթոռի դեմ. դատական ակտը չի կատարվել
Դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից։ «ՀՀ հարկադիր կատարումն ա...