Տեսաձայնագրող սարքավորումներ` քննական ավտոմոբիլներում
Վերահսկողություն և թափանցիկություն. քննական ավտոմոբիլները համալրվել են ժամանակակից տեսաձայնագրող սարքավորումներով: Այս մասին հայտնում է ՆԳՆ նախարարաությունը:
«Հանրությանը ժամանակակից չափորոշիչներին համապատասխան և բարձրորակ ծառայությունների մատուցումը ՆԳ նախարարության որդեգրած քաղաքականության առանցքային ուղղություններից է։ Նախարարությունում պարբերաբար իրականացվում են համընդգրկուն բարեփոխումներ ոչ միայն մարդկային, այլ նաև տեխնիկական ռեսուրսների վերազինման ուղղությամբ։
Մասնավորապես, հաշվառման-քննական ստորաբաժանումներում վարորդական իրավունքի վկայական ստանալու քննությունների ընթացքում առավել թափանցիկ և օբյեկտիվ միջավայր ապահովելու նպատակով թեթև մարդատար տրանսպորտային միջոցները համալրվել են ժամանակակից տեսաձայնագրող սարքավորումներով։ Քննական տրանսպորտային միջոցի թե՛ սրահի, թե՛ արտաքին միջավայրի տեսաձայնագրումը իրական ժամանակում կապահովի քննական գործընթացի բազմակողմանի վերահսկողություն և անկողմնակալություն»,- ասված է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Ապրիլի 1-ից բոլոր պետական վճարները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով
Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել պետական սոցիալական վճարներն անկանխիկ տնօրինելու դեպքում նախկինի համեմատ 8 տոկոսով ավելի՝ 2...
Մայիսի 4-ը կլինի ոչ աշխատանքային
Կառավարության որոշմամբ մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխվել է ապրիլի 18՝ շաբաթ օրը։ Պատճառը Եվրոպական քաղաքական համայն...
Մենք կրկին ունենք աշխատատեղերի թվի ռեկորդ. Արսեն Թորոսյան
Որոշ քաղաքական ուժեր, որոնք իրենց նոր են համարում, թեև ամբողջովին հին են, խոստանում են 300.000 աշխատատեղ ստեղծել։ Մենք ա...
Ինչպե՞ս է ակտիվանում առողջության ապահովագրության փաթեթը
Ինչպե՞ս է ակտիվանում առողջության ապահովագրության փաթեթը. քաղաքացին որևէ գործողություն պե՞տք է անի. հարցերի պատասխանները`...