ԱՄՆ-ն ցանկանում է բաժանել Գրենլանդիայի բնական պաշարները․ Վենս
ԱՄՆ-ն ցանկանում է բաժանել Գրենլանդիայի բնական պաշարները, որոնք Վաշինգտոնը պնդում է, որ պաշտպանում է, ըստ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ինքը նախկինում մերժել է այն միտքը, որ Միացյալ Նահանգներին Գրենլանդիան անհրաժեշտ է իր բնական պաշարների համար։
«Մենք ցանկանում ենք կիսել այս գեղեցիկ տարածքի հարստությունը՝ այդքան շատ հանքանյութերով և պաշարներով, որոնք մենք, ըստ էության, պաշտպանում ենք», - ասել է Վենսը NewsMax-ին տված հարցազրույցում։
Չորեքշաբթի օրը Դավոսի ֆորումի շրջանակներում Թրամփը հայտարարել է, որ չի կարող պատկերացնել մի սցենար, որի դեպքում ԱՄՆ-ն պատերազմ կսկսի ՆԱՏՕ-ի գործընկեր Դանիայի հետ Գրենլանդիայի պատճառով։ Նա պարզաբանել է, որ ներկայումս քննարկվում է կղզու երկարաժամկետ գործարքը՝ դրա տևողությունը որակելով որպես «հավերժություն»։ ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի հետ իր հանդիպման արդյունքում մշակվել է Գրենլանդիայի վերաբերյալ ապագա համաձայնագրի շրջանակ։





























