Սամվել Կարապետյանը 5-րդ հայցադիմումն է ներկայացրել Ռոման Բաղդասարյանի դեմ
Գործարար Սամվել Կարապետյանը թվով հինգերորդ հայցադիմումն է ներկայացրել բլոգեր Ռոման Բաղդասարյանի դեմ։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ գործարարն այս անգամ ևս պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել Բաղդասարյանին՝ հերքել զրպարտությունը և ներողություն խնդրել իրենից, ինչպես նաև՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում բռնագանձել 6 մլն դրամ։ Հայցի առիթը եղել է Բաղդասարյանի հայտարարությունները, թե գործարար Սամվել Կարապետյանը խաբել է պետությանը կամ թալանել է պետական բյուջեն, ինչը գործարարդի պնդմամբ՝ սուտ է, չի համապատասխանում իրականությանը։
Երեկ Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան մուտքագրված հայցադիմումը, որը մակագրվել է դատավոր Անի Կարաքեհյանին, ինչպես նշվեց, հինգերորդն է՝ ընդդեմ Ռոման Բաղդասարյանի, ընդհանուր առմամբ, գործարարն այս պահին 20 հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ իրեն զրպարտողների։
Ավելի վաղ հայտնել էինք «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը նոր հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ բլոգեր Ռոման Բաղդասարյանի՝ վիրավորանքի համար։
Նմանատիպ հոդվածներ
Չեղարկե'լ արտերկրում Եպիսկոպոսաց ժողովը. եկեղեցու «բարենորոգման» խորհուրդ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եկեղեցու բարենորոգման նպատակով ձևավորած համակարգող խորհրդին միացած եպիսկոպոսներն ու արքեպիսկ...
ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակը չունի իրավական պարտադիր ուժ. Փաշինյան
Հայաստանի Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար, և փոխադարձաբար նույն պայմաններով օգտվելու են և՛ արտահանման,...
Նախարարը ներկայացրել է՝ ինչ է հանձնվել այլ պետությանը՝ «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքի միջոցով
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղ...
Այդ մասին խոսք ասելը կլիներ ՀՀ ներքին գործերին ուղիղ միջամտություն. Միրզոյանը` Լավրովի մեկնաբանության մասին
«Իմ շատ սիրելի և հարգելի գործընկեր պարոն Լավրովի տեղեկությունները սխալ են, ՀՀ-ում չկա քրեական հետապնդում քաղաքական գործո...