Սամվել Կարապետյանը 15-րդ հայցն է ներկայացրել բլոգերի դեմ
«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը, ով գտնվում անազատության մեջ, նոր հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ բլոգեր Ռոման Բաղդասարյանի՝ վիրավորանքի համար։ Հայցադիմումով գործարարը դատարանից պահանջում է պարտավորեցնել Բաղդասարյանին՝ հրապարակային ներողություն խնդրել Սամվել Կարապետյանից և հօգուտ գործարարի բռնագանձել 3 մլն դրամ՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։ Այս մասին է գրել Փաստինֆո-ն։
Այս հայցադիմումը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Դանիել Մխեյանին։
Նշենք, որ սա գործարարի ներկայացրած թվով արդեն 15-րդ հայցն է՝ զրպարտության և վիրավորանքի համար, իսկ Ռոման Բաղդասարյանի դեմ արդեն թվով երրորդ հայցադիմումն է։
Նմանատիպ հոդվածներ
ՔԿ-ն՝ «Սրբազան պայքար»-ի ղեկավարների և մասնակիցների պաշտպանների հրապարակումների մասին
«Վերջին օրերին «Սրբազան պայքար» անվանումը ստացած շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը...
Փաշինյանը` Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրի տեքստի մասին
«Ահա եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Խաղաղության եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի տեքստը, ո...
Ավարտվել է Թրամփ-Փաշինյան հանդիպումը․ ստորագրվել են փաստաթղթեր
Վաշինգտոնում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ հանդիպումը։ Հանդիպումը տևեց 20 րոպե: Ի թիվս...
Սյունիքը եղել է ու կմնա Հայաստանի Հանրապետության մաս․ Նիկոլ Փաշինյան
Սյունիքը եղել է ու կմնա Հայաստանի Հանրապետության մաս, ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«...