Ռուսաստանը և Ուկրաինան անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ են գնում Չինաստանի նույն գործարաններից. FT
Ռուսաստանը և Ուկրաինան անօդաչու թռչող սարքերի մասեր են գնում Չինաստանի նույն գործարաններից, այս մասին հայտնել է Financial Times-ը։
Հոդվածում նշվում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան ակտիվորեն ընդլայնում են իրենց անօդաչու թռչող սարքերի արտադրության հզորությունները՝ հիմնականում օգտագործելով չինական արտադրության բաղադրիչներ, քանի որ դրանք երեք անգամ ավելի էժան են, քան իրենց արևմտյան գործընկերները: Ավելին, նրանք հաճախ պրոցեսորներ, տեսախցիկներ և շարժիչներ են գնում նույն չինական մատակարարներից։
Ուկրաինայի ամենամեծ անօդաչու թռչող սարքեր արտադրողներից մեկի՝ TAF Industries-ի հիմնադիր Ալեքսանդր Յակովենկոն հրատարակությանը պատմել է, որ չինական գործարաններ կատարած բազմաթիվ այցելությունների ժամանակ նկատել է, որ իրենց ղեկավարները ավելի ու ավելի են պլանավորում իր ժամանումն ու մեկնումը՝ մինչև րոպեն ու վայրկյանը։
FT-ն հաղորդում է, որ երբեմն նրանք խնդրում էին նրան սպասել մոտակայքում, ուղեկցում էին կողային դռներով, սպասարկման միջանցքներով կամ դատարկ խորհրդակցական սենյակներ։ Այս ամենը արվում էր, որպեսզի նա չհանդիպի գործարան այցելող ռուսների հետ։
Նմանատիպ հոդվածներ
Նորվեգիան քաղաքացիներին տեղեկացնում է Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմի մասին
Նորվեգիան նամակներ է ուղարկել հազարավոր քաղաքացիների՝ կոչ անելով նրանց պատրաստվել Ռուսաստանի հետ պատերազմի դեպքում սեփակ...
Մենք մեծ նավատորմ ենք ուղարկել դեպի Իրան․ Թրամփ
Մենք մեծ նավատորմ ենք ուղարկել դեպի Իրան։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Ես չէի ցանկանա, որ որևէ բան պատահի։ Հնարավոր է՝ մենք ս...
Ռուս-ուկրինական պատերազմը կարող էր ավարտվել օգոստոսին․ Reuters
Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչները այսօր Աբու Դաբիում մեկնարկող բանակցությունների ընթացքում նախատեսում են կենտրոն...
Իսրայելական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում
Իսրայելական մարտական ինքնաթիռները մի շարք հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային Անսար շրջանում, ՌԻԱ Նովոստիին հայտնե...