Թրամփի՝ Գազայի խաղաղության խորհրդին անդամակցությունը, կարժենա 1 միլիարդ դոլար. Bloomberg
Թրամփի Գազայի խաղաղության խորհրդին անդամակցությունը կարժենա առնվազն 1 միլիարդ դոլար, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով կազմակերպության նախագծի կանոնադրությանը։
Փաստաթղթի համաձայն՝ Թրամփը կդառնա Խորհրդի առաջին նախագահը և կորոշի, թե ով կընդունվի կազմակերպության մեջ։ Յուրաքանչյուր երկիր կունենա մեկ ձայն, և Խորհրդի որոշումները կկայացվեն մեծամասնության քվեարկությամբ, սակայն բոլոր որոշումները ենթակա են նախագահի հաստատմանը։
Նախագծում նշվում է, որ անդամ երկիրը նշանակվում է ոչ ավելի, քան երեք տարի ժամկետով, սակայն այս կանոնը չի տարածվի այն երկրների վրա, որոնք առաջին տարվա ընթացքում Խորհրդին նվիրաբերում են առնվազն 1 միլիարդ դոլար կանխիկ։
Նմանատիպ հոդվածներ
1225% աճ. Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է տեխնոլոգիական ոլորտի զարգացման ցուցանիշները
Ռազմավարական հեռանկարների մասին պատկերացումները մեկտեղելը կամ համեմատելը լավ գաղափար է: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ վիճակագրութ...
Սահմանային հսկողության բարձր տեխնոլոգիաներ կներդրվեն TRIPP նախագծում․ Փաշինյան
TRIPP նախագծի շրջանակում կներդրվեն սահմանային և մաքսային հսկողության բարձր տեխնոլոգիաներ, դրանք կկիրառվեն նաև հանրապետու...
ՀԷՑ-ի անունից հայց է ներկայացվել՝ ընդդեմ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի սեփականատերերի անունից հայց է ներկայացվել ընդդեմ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի։...
Սամվել Կարապետյանը ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվեց տուն
Գործարար Սամվել Կարապետյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ից այսօր տեղափոխվեց տուն։ Առավոտից նրա տան մոտ հավաքվել էին նրա աջակիցնե...