Սամվել կարապետյանի նկատմամաբ կիրառվել է գրավ և բացակայելու արգելք․ փաստաբան
Սամվել Կարապետյանի եղբորորդի, «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը չի կարող տեսակցել նրան։ Այս մասին Կարապետյանի տան մոտ լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը։
Ըստ Վարդևանյանի` երբ Սամվել Կարապետյանը գտնվում էր ՔԿՀ-ում, մի շարք հարցերի վերաբերյալ հրապարակային խոսք նա ասել է և առնվազն այդ ձևաչափի տեսանկյունից խնդիր չի լինելու։
Նա տեղեկացրել է, որ բացի տնային կալանք խափանման միջոցից, կիրառվել է նաև համակցված խափանման միջոց` գրավ և բացակայելու արգելք։
Վարդևանյանի խոսքով` աբսուրդ է նաև այն, որ Կարապետյանի գործով նախաքննության ավարտը դեռ չի երևում։ Ըստ նրա` դա արվում է այն նպատակով, այս գործը դռնբացության կարգով որքան հնարավոր է ձգձգել ու չքննել։
Ավելի վաղ հայտնել էինք Սամվել Կարապետյանը ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվեց տուն։





























