Հայկական բանկային ընկերությունների անունից հերթական կեղծիքն է տարածվում․ Կիբեռոստիկանություն

Կիբեռոստիկանությունը զգուշացնում է, որ սոցիալական տարբեր հարթակներում տարածվում են հայկական բանկային ընկերությունների անունից իբր կազմակերպված խաղարկությունների գովազդներ, որոնց մասնակցելու դեպքում հնարավոր է շահել խոշոր գումարներ, իսկ գովազդում նշված հղումով մուտք գործած առաջին 10 անձինք ևս կարող են ստանալ դրամական շահում։


Իրականում նման «խաղարկությունների» միջոցով հանցագործները փորձում են խաբեությամբ ձեռք բերել Ձեր անձնական և բանկային տվյալները (քարտի համար, PIN, CVV, մեկանգամյա կոդեր և այլն), որոնք հետագայում օգտագործվում են դրամական միջոցների հափշտակության նպատակով։


«Կրկին անգամ հորդորում ենք Ձեզ


չմասնակցել նմանատիպ խաղարկություններին,


չանցնել կասկածելի հղումներով,


չմուտքագրել անձնական կամ բանկային տվյալներ ոչ վստահելի կայքերում»։

Քաղաքականություն

Պատահարներ