Հասարակություն
Ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
Հունվարի 16-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, բքի պատճառով Նորավան-Հարժիս-Շինուհայր և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին տեղեկանում ենք Ճանապարհային դեպարտամենտից:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Ապարանի, Արագածի, Սպիտակի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Նմանատիպ հոդվածներ
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
Ձյան հետևանքով առաջացած փոսերի վերացման ուղղությամբ գիշերը աշխատանքներ են տարվել. փոխքաղաքապետ
Փրկարարները վատառողջ 3 երեխաներին Միրաք գյուղից ձնագնացով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային
Ծառուկյանն ուներ իր հնարավորությունը, բայց չօգտագործեց այն. UFC-ի նախագահ
Ավելին Հասարակություն բաժնից
ՄԻՊ-ի կոշտ գնահատականը․ կալանքը Հայաստանում հաճախ կիրառվում է անհասկանալի տրամաբանությամբ
Մահացած պատգամավոր Մհեր Սահակյանի անչափահաս որդին վիրավորվել է ավտովթարից
5.0
Պատմական օր Հայաստանի տեխնոլոգիական ոլորտում․ բացվեց AI առաջին գործարանը
Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է ՀՀ քաղաքացիներին
5.0