Ալեն Սիմոնյանը՝ Ֆիդանի հայտարարության մասին
Նման բան չի ասվել, տարաշրջանային զարգացումներից դուրս մնալը, տարածաշրջանի մեջ ներգրավված լինելը, հիբրիդային պատերազմը տարբեր բաներ են: Այն, որ մենք տարածաշրջանում մեր գործընկերների հետ կապված աշխատում ենք ու լավ հայտարարություններ ենք անում Թուրքիայի, Իրանի, Վրաստանի հետ կապված, դա՞ էլ է համարվում միջամտություն իրենց երկրին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարարի հայտարարություներին:
«Պրոպագանդայի ներկայացուցիչները Հայաստանում տարբեր պրոցեսներ հրահրելու հետ կապված հայտարարություններ են անում ու միջամտում են, քաղաքական ուժերի հետ անմիջական աշխատում են»,- նշել է նա:
Այնուհետև Ալեն Սիմոնյանը լրագրողին խնդրել է ընթերցել Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը, որի շուրջ քննարկումներ են զարգացել: Ընթերցելուց հետո՝ կարծիք է հայտնել, որ վերջինս բառացի ասել է այն մասին, որ հանրությունը աջակցում է այն գործընթացին, որը գործող իշխանությունը տանում է առաջ, վերջինիս անձնական աջակցության մասին այդ հայտարարության մեջ չկա:
«Դուք Ֆիդանին սխալ եք թարգմանել: Սա է ձեր լրատվության մեկնաբանության որակը: Սա է այն որակը, որով դուք փորձում եք մանիպուլիացիաներ անել»:
Ալեն Սիմոնյանը նշել է, որ կարող են ներկայացնել նաև իր հայտնած շնորհակալությունը. «Շնորհակալություն եմ հայտնում Թուրքիայի արտգործնախարարին և բոլոր այն տարածաշրջանային գործընկերներին, որոնք աջակցում են Հայաստանի Հանրապետության հանրության մեծամասնության խաղաղության գնալու, առևտուր անելու կոչերին»:
Հիշեցնենք, որ երեկ Ֆիդանը հայտարարել էր, որ հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են անցկացվելու․ Փաշինյանն այժմ առաջատար է հարցումներով, մենք աջակցում ենք նրա կառուցողական դերին այս գործընթացում:
Նմանատիպ հոդվածներ
Ուրիշ բաժնետերեր չպետք է լինեն ԹՐԻՓՓ-ի մեջ. Փաշինյան
Իմ դիրքորոշումն է, որ ուրիշ բաժնետերեր չպետք է լինեն ԹՐԻՓՓ-ի մեջ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փա...
Ռուսաստանցի բիզնեսմենի զարմիկը աչքի է ընկել ստելու իրենց բնավորությամբ. Ռուբինյանը` Կարապետյանին
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Փաշինյանին 2026 թվականի ընտրություններում։ ...
Ներկայացվել է Սամվել Կարապետյանի տնային կալանքի երկարաձգման միջնորդություն
Քննչական մարմինը ներկայացրել է Սամվել Կարապետյանի տնային կալանքի երկարաձգման միջնորդություն (օրենքի ուժով այլ միջնորդութ...
Իհարկե, կարելի է թալանել երկիրը և ստանալ 1 դրամ աշխատավարձ․ Թորոսյանը՝ Կարպետյանին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ անդրադառնալով գործարար Սամվել Կ...