Առաջարկվում է արգելել պլաստիկից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի առկայությունը կամ օտարումը. մանրամասներ
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ այսօրվա նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Շուկայի վերահսկողության մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
Նախագիծն հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը։
Նախագծերի փաթեթով՝ 2027 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում, ցուցահանդես-վաճառքներում՝ մանրածախ առևտուր իրականացնելիս նախատեսվում է արգելել՝
պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների, ինչպես նաև մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի (ափսեներ, բաժակներ, գդալներ, պատառաքաղներ, դանակներ, ըմպելու կամ խառնելու համար նախատեսված ձողիկներ) օտարումը կամ առկայությունը՝ բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի և երկրորդային հումքից արտադրված աղբի համար նախատեսված պարկերի, ինչպես նաև կշռափաթեթավորման համար օգտագործվող կափարիչով պլաստիկից տարաների համար, առաջարկվում է նշված արգելքը առաջին անգամ խախտելու դեպքում որպես պատասխանատվության միջոց կիրառել նախազգուշացումը, կրկնվելու դեպքում՝ 100.000-150.000 դրամ տուգանք, վարչական իրավախախտումների վերահսկողությունը նախատեսվում է վերապահել ՏԻՄ-երին և Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին համատեղ, նախատեսվում է ամրագրել «դիտարկման» ձևով վերահսկողության իրականացման վերաբերյալ կարգավորումները։
Նմանատիպ հոդվածներ
Այս պահի դրությամբ Իրանում ցույցեր տեղի չեն ունենում. ՀՀ-ում Իրանի դեսպան
Իսրայելի որոշ ներկայացուցիչներ, ինչպես նաև ԱՄՆ նախկին ԱԳ նախարար Պոմպեոն հայտարարել են, որ «Մոսադի» (Իսրայելի քաղաքական...
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 101 տրանսպորտային միջոց. 247 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն
Հունվարի 13-ի ժամը 08։00-ից մինչև հունվարի 14-ը ժամը 08։00-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարակա...
«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն 2025 թվականի ընթացքում Երևանում սպասարկել է շուրջ 307 000 կանչ
«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն 2025 թվականի ընթացքում Երևանում սպասարկել է շուրջ 307 000 կանչ։ Այս մասին ասուլիսի ժամանակ հա...
Թեհրանում այնպիսի պատկերացում է ձևավորվում, թե Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործունեության կենտրոնը. ՀՀ-ում Իրանի դեսպան
Թեհրանում այնպիսի պատկերացում է ձևավորվում, թե Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործունեության...