Հայտարարություն՝ Մասյացոտնի թեմի առաջնորդի վերաբերյալ
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարեփոխումների համակարգող խորհուրդը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ եկեղեցական կյանքը լրջորեն խաթարված է և ընթանում է բնական ու կանոնական կարգից դուրս։
«Մենք ոչ լեգիտիմ և մերժման ենթակա ենք համարում ս.թ. հունվարի 10-ին Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի գահը զբաղեցնող անձի կողմից հրապարակված Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի նկատմամբ անարդար մեղադրանքների հնչեցումն ու անօրինական ցուցումների պարտադրումը»,- ասվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարեփոխումների համակարգող խորհրդի տարածած հայտարարության մեջ:
Համակարգող խորհրդի հայտարարության մեջ շեշտվում է, որ տեղի ունեցող գործընթացները լուրջ ազդեցություն են թողնում եկեղեցու ներքին կյանքի վրա և չեն համապատասխանում գործող եկեղեցական կանոններին ու ավանդույթներին։
Նմանատիպ հոդվածներ
Պատասխանատուները կհիշվեն. Եվրոպան աջակցում է իրանցիներին. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրամիությունը լիակատար աջակցություն է հայտնում...
Հայաստանը՝ 2026 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների շարքում. The New York Times
Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը Հայաստանը ներառել է 2026 թվականին այցելելու արժանի աշխարհի 52...
Անդրադառնալու եմ՝ մաս առ մաս․ ամեն ինչին մակերեսային եք նայել, դրա համար էլ ՀԷՑ-ն այս վիճակում է․ Մանավազյան
Երբ խոսվում է ՀԷՑ-ի թալանի մասին, շատերն այն պատկերացնում են միայն հոսանքի հավելագրումների տեսքով։ Սակայն իրականում համա...
Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ին և Իսրայելին հնարավոր հարվածների մասին
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ Միացյալ Նահանգների ցանկացած միջամտություն երկրի ներսում ընթացող բողոքի ակցիաներ...