Եկեղեցական կանոնագրքի համաձայն՝ Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոսի թեկնածու չէր կարող լինել. Խաչատրյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եկեղեցական կանոնագրքի համաձայն Կտրիճ Ներսիսյանը 1999թ. կաթողիկոսի թեկնածու չէր կարող լինել, քանի որ թեկնածու լինելու պարտադիր պայման էր ինչպես հայ լինելը, Հայ Առաքելական Եկեղեցում մկրտված լինելը, այնպես էլ ցմահ ամուրիությունը: Կտրիճ Ներսիսյանը թեկնածու է դարձել կեղծ տվյալներ ներկայացնելու միջոցով:
Եթե նշված իրավիճակը պրոյեկտենք վարչաիրավական կամ քաղաքացիաիրավական դաշտի վրա, ապա նման պարագայում կեղծ հիմքերով ընդունված ցանկացած ակտ առոչինչ է, այսինքն՝ ընդունման պահից ուժ չունի:
Հարց է ծագում՝ այն պահից, երբ ի հայտ է եկել կեղծիքը, արդյո՞ք Կտրիճ Ներսիսյանի կողմից ընդունված ակտերը կատարման ենթակա են:
Հայաստանի Հանրապետության դեմ մղվող պայքարի շրջանակներում Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի պաշտոնից ազատման ակտը չպե՞տք է արդյոք համարել առոչինչ և կատարման ոչ ենթակա:
Միաժամանակ զորակցությունս եմ հայտնում բարեպաշտ հոգևորական Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանին»,- գրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Նմանատիպ հոդվածներ
Պատասխանատուները կհիշվեն. Եվրոպան աջակցում է իրանցիներին. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրամիությունը լիակատար աջակցություն է հայտնում...
Հայաստանը՝ 2026 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների շարքում. The New York Times
Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը Հայաստանը ներառել է 2026 թվականին այցելելու արժանի աշխարհի 52...
Անդրադառնալու եմ՝ մաս առ մաս․ ամեն ինչին մակերեսային եք նայել, դրա համար էլ ՀԷՑ-ն այս վիճակում է․ Մանավազյան
Երբ խոսվում է ՀԷՑ-ի թալանի մասին, շատերն այն պատկերացնում են միայն հոսանքի հավելագրումների տեսքով։ Սակայն իրականում համա...
Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ին և Իսրայելին հնարավոր հարվածների մասին
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ Միացյալ Նահանգների ցանկացած միջամտություն երկրի ներսում ընթացող բողոքի ակցիաներ...