Ում հետ է խուցը կիսել Վարդան Ղուկասյանն ու ինչու է խուցը փոխելու միջնորդություն ներկայացվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Երեկ հայտնի դարձավ,որ ԱԱԾ մեկուսարանից «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։
Օրաթերթին՝ ուշագրավ հանգամանք է հայտնի դարձել ԱԱԾ մեկուսարանում Վարդան Ղուկասյանի խցում կալանք կրող անձանց մասով։ Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն, ԱԱԾ մեկուսարանում Վարդան Ղուկասյանի հետ նույն խցում է գտնվել Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանին սպանելու գործով կալանավորված Գևորգ Հարությունյանը։ Օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, միջնորդություններ են ներկայացվել առ այն, որ անվտանգության նկատառումներից ելնելով կա՛մ Ղուկասյանի խուցը փոխեն, կա՛մ Գեւորգ Հարությունյանին այլ խուց տեղափոխեն։ Արդյունքում, միջնորդությունները բավարարվել են և Վալոդյա Գրիգորյանին սպանելու գործով կալանավորված Գևորգ Հարությունյանին այլ խուց են տեղափոխել»,- ասվում է հոդվածում։
Մանրամասները՝ սկզբնաղբուրում:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը՝ 2026 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների շարքում. The New York Times
Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը Հայաստանը ներառել է 2026 թվականին այցելելու արժանի աշխարհի 52...
Անդրեասյանն ուսուցիչների խրախուսման ծրագրերին է անդրադարձել
Ուսուցիչների վարձատրության համատեքստում ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կամավոր ատեստավորման գործընթացին. «...
Պատասխանատուները կհիշվեն. Եվրոպան աջակցում է իրանցիներին. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրամիությունը լիակատար աջակցություն է հայտնում...
Ռուսական շոկոլադի խոշոր ներկրողների թվում է նաև Հայաստանը
2025 թվականի առաջին ինը ամիսների ընթացքում ռուսական շոկոլադի ամենախոշոր ներկրողները եղել են Ղազախստանը, Բելառուսը և Ուզբ...