Թրամփը՝ Ուկրաինայի և Ռուսաստանի կորուստների մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ հայտարարել է, որ նպատակ ունի դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող հակամարտությունը՝ մարդկային կյանքեր փրկելու համար։ Այդ մասին նա ասել է Fox News հեռուստաալիքի լրագրող Շոն Հաննիթիին տված հարցազրույցում։
Թրամփի խոսքով՝ ընթացող պատերազմը սկսվել է իր նախորդի՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի նախագահության ժամանակ և ինքը այն չի համարում սեփական պատերազմը։ Նա ընդգծել է, որ հակամարտության շարունակումը հանգեցնում է մեծ թվով զոհերի։
ԱՄՆ նախագահը նշել է, որ զոհվում են հիմնականում զինծառայողներ, սակայն ընդգծել է նաև խաղաղ բնակչության շրջանում արձանագրվող մեծաթիվ կորուստները։ Նրա խոսքով՝ հենց այդ հանգամանքն է պատճառը, որ ինքը ձգտում է հնարավորինս արագ դադարեցնել ռազմական գործողությունները։
Թրամփը չի ներկայացրել կոնկրետ մեխանիզմներ կամ ժամկետներ հակամարտության կարգավորման վերաբերյալ, սակայն վերահաստատել է իր դիրքորոշումը՝ ուղղված պատերազմի ավարտին և մարդկային զոհերի կրճատմանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը՝ 2026 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների շարքում. The New York Times
Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը Հայաստանը ներառել է 2026 թվականին այցելելու արժանի աշխարհի 52...
Անդրեասյանն ուսուցիչների խրախուսման ծրագրերին է անդրադարձել
Ուսուցիչների վարձատրության համատեքստում ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կամավոր ատեստավորման գործընթացին. «...
Պատասխանատուները կհիշվեն. Եվրոպան աջակցում է իրանցիներին. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրամիությունը լիակատար աջակցություն է հայտնում...
Ռուսական շոկոլադի խոշոր ներկրողների թվում է նաև Հայաստանը
2025 թվականի առաջին ինը ամիսների ընթացքում ռուսական շոկոլադի ամենախոշոր ներկրողները եղել են Ղազախստանը, Բելառուսը և Ուզբ...