Փորձում են աշխարհը բաժանել միմյանց միջև. Մակրոնը կոչով դիմել է գերտերություններին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Չինաստանը փորձում են «աշխարհը բաժանել միմյանց միջև»։ Այդ մասին նա ասել է Փարիզում կազմակերպված հանդիպման ընթացքում, որտեղ մասնակցել են ավելի քան 150 դեսպաններ, հայտնում է The New York Times-ը։
Մակրոնի խոսքով՝ ժամանակակից միջազգային համակարգը գտնվում է լուրջ ճգնաժամի մեջ։ Նրա գնահատմամբ՝ աշխարհը դարձել է «անկառավարելի», քանի որ նախկինում գործող կանոնները փաստացիորեն անտեսվում են, իսկ պետությունների միջև համագործակցությունը էապես թուլացել է։
Ֆրանսիայի նախագահը նշել է, որ այդ գործընթացների փոխարեն ի հայտ են եկել խոշոր տերությունների փորձերը՝ աշխարհաքաղաքական ազդեցության գոտիները վերաձևելու և դրանք միմյանց միջև բաժանելու ուղղությամբ։ Նա ընդգծել է, որ նման միտումները վտանգում են միջազգային կայունությունը։
Մակրոնի խոսքով՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Չինաստանը վերջին տարիներին աստիճանաբար հեռացել են իրենց որոշ դաշնակիցներից և հրաժարվել այն միջազգային կանոններից, որոնք դեռ ոչ վաղ անցյալում իրենք էին առաջ մղում։ Նրա խոսքով՝ այդ փոփոխությունները խորացնում են անվստահությունը միջազգային հարաբերություններում։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը՝ 2026 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների շարքում. The New York Times
Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը Հայաստանը ներառել է 2026 թվականին այցելելու արժանի աշխարհի 52...
Անդրեասյանն ուսուցիչների խրախուսման ծրագրերին է անդրադարձել
Ուսուցիչների վարձատրության համատեքստում ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կամավոր ատեստավորման գործընթացին. «...
Պատասխանատուները կհիշվեն. Եվրոպան աջակցում է իրանցիներին. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրամիությունը լիակատար աջակցություն է հայտնում...
Ռուսական շոկոլադի խոշոր ներկրողների թվում է նաև Հայաստանը
2025 թվականի առաջին ինը ամիսների ընթացքում ռուսական շոկոլադի ամենախոշոր ներկրողները եղել են Ղազախստանը, Բելառուսը և Ուզբ...