Այդ պահանջը ներառվել է Ուկրաինայի հետ բանակցությունների օրակարգում. ԱՄՆ նախագահ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ստիպված է եղել զգալի ջանքեր գործադրել Ուկրաինային նախկինում տրամադրված ֆինանսական միջոցների վերադարձի ուղղությամբ։ Նրա խոսքով՝ այդ գործընթացը պետք է ապահովվի հազվագյուտ մետաղների վերաբերյալ ձեռք բերված համաձայնագրի միջոցով։
Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում Թրամփը նշել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմն Ուկրաինային փոխանցել է շուրջ 350 միլիարդ դոլար, սակայն այդ գումարներից ԱՄՆ-ն, նրա ձևակերպմամբ, հետ չի ստացել ոչինչ։ Թրամփը ընդգծել է, որ իր նախաձեռնությամբ կնքվել է համաձայնություն, որի շրջանակում ԱՄՆ-ն ակնկալում է ստանալ հազվագյուտ մետաղներ։
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Վաշինգտոնը հստակ դիրքորոշում է հայտնել, որ հետագա համագործակցության դեպքում ակնկալում է վերադարձնել տրամադրված միջոցները։ Նա նշել է, որ այդ պահանջը ներառվել է Ուկրաինայի հետ բանակցությունների օրակարգում։
Թրամփը գործարքը գնահատել է որպես «շատ արդար» և հավելել, որ դրա իրականացմամբ ԱՄՆ-ն կկարողանա վերականգնել իր ֆինանսական կորուստները։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը՝ 2026 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների շարքում. The New York Times
Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը Հայաստանը ներառել է 2026 թվականին այցելելու արժանի աշխարհի 52...
Անդրեասյանն ուսուցիչների խրախուսման ծրագրերին է անդրադարձել
Ուսուցիչների վարձատրության համատեքստում ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կամավոր ատեստավորման գործընթացին. «...
Պատասխանատուները կհիշվեն. Եվրոպան աջակցում է իրանցիներին. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրամիությունը լիակատար աջակցություն է հայտնում...
Ռուսական շոկոլադի խոշոր ներկրողների թվում է նաև Հայաստանը
2025 թվականի առաջին ինը ամիսների ընթացքում ռուսական շոկոլադի ամենախոշոր ներկրողները եղել են Ղազախստանը, Բելառուսը և Ուզբ...