Չինաստանը հերքում է ԱՄՆ-ի մեղադրանքները
Չինաստանը մերժում է ԱՄՆ-ի կողմից հնչեցվող մեղադրանքները, ըստ որոնց Պեկինը իբր ներգրավված է կիբերհարձակումների մեջ։ Այդ մասին հայտարարել է Չինաստանի դեսպանությունը Վաշինգտոնում՝ արձագանքելով արևմտյան լրատվամիջոցների հրապարակումներին, որոնք խոսում են չինական հատուկ ծառայությունների ենթադրյալ հաքերային ակտիվության մասին։
Դեսպանության պաշտոնական ներկայացուցիչ Լյու Պենյույի խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից հնչեցվող պնդումները անհիմն են և հիմնված են շահարկումների վրա։ Նրա հայտարարության մեջ ընդգծվում է, որ կիբերանվտանգության թեման օգտագործվում է Չինաստանի դեմ տեղեկատվական արշավ իրականացնելու և երկրի հեղինակությունը վնասելու նպատակով։
Լյու Պենյույը նշել է, որ Պեկինը կտրականապես դեմ է չհաստատված մեղադրանքներին, ինչպես նաև «չինական հաքերային սպառնալիքների» մասին ապատեղեկատվության տարածմանը։ Նրա խոսքով՝ նման հայտարարությունները նպաստում են միջազգային լարվածության աճին և խաթարում են փոխադարձ վստահությունը երկրների միջև։
Չինաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ երկիրը պաշտպանում է կիբերանվտանգության ոլորտում միջազգային համագործակցությունը և կողմ է խնդիրների լուծմանը երկխոսության ու բազմակողմ մեխանիզմների միջոցով։
Նմանատիպ հոդվածներ
Անդրեասյանն ուսուցիչների խրախուսման ծրագրերին է անդրադարձել
Ուսուցիչների վարձատրության համատեքստում ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կամավոր ատեստավորման գործընթացին. «...
Հայաստանը՝ 2026 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների շարքում. The New York Times
Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը Հայաստանը ներառել է 2026 թվականին այցելելու արժանի աշխարհի 52...
Ռուսական շոկոլադի խոշոր ներկրողների թվում է նաև Հայաստանը
2025 թվականի առաջին ինը ամիսների ընթացքում ռուսական շոկոլադի ամենախոշոր ներկրողները եղել են Ղազախստանը, Բելառուսը և Ուզբ...
Ոմանք եկեղեցին օգտագործում են որպես հենակետ Հայաստանի Հանրապետության դեմ. մենք թույլ չենք տա. Փաշինյան
Մենք երկար ժամանակ աղոթում էինք Աստծուն խաղաղության համար, բայց հասկացանք, որ մեր որոշումներով ու գործողություններով զու...