Ադրբեջանը 270 միլիոն դոլարի ներդրում կկատարի. Իսրայելում սա երկրորդ խոշոր գործարքը կլինի
Ադրբեջանի պետական ներդրումային կառույցներից մեկը ուսումնասիրում է Իսրայելում ջրի աղտահանման ոլորտում խոշոր գործարքի հնարավորությունը։ Իսրայելական The Marker պարբերականի փոխանցմամբ՝ ադրբեջանական AIH պետական ընկերությունը դիտարկում է IDE ընկերության բաժնետոմսերի 30 տոկոսի ձեռքբերումը, որի արժեքը գնահատվում է մոտ 250–270 միլիոն դոլար։
IDE-ն համարվում է Իսրայելի խոշորագույն ջրաղտահանման ընկերությունը և ապահովում է երկրի աղտահանված ջրի շուրջ 45 տոկոսը։ Հնարավոր գործարքի դեպքում ադրբեջանական կողմը կդառնա ընկերության խոշոր բաժնետերերից մեկը՝ ստանալով մասնակցություն ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքում։
Եթե ներդրումը իրականացվի, այն կդառնա Ադրբեջանի երկրորդ խոշոր պետական ներդրումը Իսրայելում։ Նախորդ խոշոր գործարքը տեղի է ունեցել 2025 թվականի ամռանը, երբ SOCAR ընկերությունը 1,25 միլիարդ դոլարով ձեռք է բերել Իսրայելի «Թամար» գազի հանքավայրի 10 տոկոս բաժնեմասը։ Նոր նախաձեռնությունը դիտարկվում է Ադրբեջանի՝ Իսրայելի հետ տնտեսական համագործակցությունը խորացնելու համատեքստում։
Նմանատիպ հոդվածներ
Անդրեասյանն ուսուցիչների խրախուսման ծրագրերին է անդրադարձել
Ուսուցիչների վարձատրության համատեքստում ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կամավոր ատեստավորման գործընթացին. «...
Հայաստանը՝ 2026 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների շարքում. The New York Times
Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը Հայաստանը ներառել է 2026 թվականին այցելելու արժանի աշխարհի 52...
Պատասխանատուները կհիշվեն. Եվրոպան աջակցում է իրանցիներին. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրամիությունը լիակատար աջակցություն է հայտնում...
Տեր Գուսան Ալճանյանը միացել է վարչապետի և 10 սրբազանների կողմից կազմված Համակարգող խորհրդին
Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը ողջունելով Հայաստանի Հանրապետության...