Ադրբեջանի հավաքականը հրաժարվել է մասնակցել Երևանում կայանալիք հրաձգության Եվրոպայի առաջնությանը
Ադրբեջանի հրաձգության ազգային հավաքականը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա փետրվարի 27-ից մարտի 5-ը Երևանում: Այս մասին հայտնել է Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչ Իրադա Աշումովան։
Նրա խոսքով՝ մասնակցության հարցը նույնիսկ չի քննարկվել:
«ԱՊՀ 3-րդ խաղերի ժամանակ Ադրբեջանի կողմից հայ մարզիկներին անվտանգության երաշխիքներ էին տրվել։ Նրանք չեկան և այստեղ ելույթ չունեցան։ Հետևաբար, մենք նույնպես որոշել ենք չմասնակցել Եվրոպայի այս առաջնությանը։ Մենք նույնիսկ պետական մարմիններին չենք դիմել այդ հարցով»,- ասել է Աշումովան։
Նմանատիպ հոդվածներ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչին ազատել են պաշտոնից
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը հայտարարել է առաջին թիմի գլխավոր մարզչի պաշտոն...
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստին
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը աշխարհի կայծակնային շախմատի առաջնության 14-րդ խաղափուլում հաղթել է աշխարհում ամենաբարձր վա...
Հայտնի է աշխարհի ամենաթանկ դարպասապահը
«Մանչեսթեր Սիթիի» և Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման ճանաչվել է աշխարհի ամենաթանկ դարպասապահը։ Transf...
Պատրաստ եմ Մեսսիին առաջարկել ցանկացած գումար. «Ալ-Իթիհադի» նախագահ
Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթթիհադ» ֆուտբոլային ակումբի նախագահ Անմար Ալ-Խաիլին հայտարարել է Լիոնել Մեսսիին պայմանագիր կնքելո...