Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստին
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը աշխարհի կայծակնային շախմատի առաջնության 14-րդ խաղափուլում հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստ Մագնուս Կարլսենին: Այս մասին տեղեկացնում են Շախմատի ֆեդերացիայից:
Նախօրեին տեղեկացրել էինք, որ հայ շախմատիստները առաջատարների շարքում են 2025 թվականի աշխարհի կայծակնային շախմատի առաջնության առաջին խաղային օրվանից հետո:
Տղամարդկանց առաջնությունում Հայկ Մարտիրոսյանը 13 հնարավորից ուներ 9 միավոր և կիսում էր 10-20-րդ հորիզոնականները:
Հաջորդ խաղափուլում Հայկը կմրցի աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստ Մագնուս Կարլսենի հետ:
Արամ Հակոբյանը ունի 8.5 միավոր, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 8 միավոր:
Կանանց առաջնությունում Էլինա Դանիելյանը 10 հնարավորից ունի 7 միավոր և կիսում է 7-17-րդ հորիզոնականները:
Տղամարդկանց առաջնությունը կանցկացվի 19 խաղափուլով, իսկ կանանց առաջնությունը՝ 15 խաղափուլով:
Նմանատիպ հոդվածներ
Ես ուզում եմ շարունակել տիտղոսներ նվաճել․ Ռոնալդու
«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է կարիերայի հետագա ծրագրերի մասին Դուբայում կ...
Եթե Շարա Բուլետը հաղթի ինձ, ես նրան բնակարան կնվիրեմ Երևանում․ Ծառուկյան
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը հայտարարել է, որ Շարա Բուլետին բնակարան կնվիրի Երևանում,...
Հայտնի է աշխարհի ամենաթանկ դարպասապահը
«Մանչեսթեր Սիթիի» և Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման ճանաչվել է աշխարհի ամենաթանկ դարպասապահը։ Transf...
Հայազգի թենիսիստուհին պետք է փոխհատուցում վճարի Ռուսաստանի թենիսի ֆեդերացիային
Հայաստանի համար մրցող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը պարտավոր կլինի փոխհատուցել Ռուսաստանի թենիսի ֆեդերացիային (RTF) իր մ...