Գրենլանդիայի հարցն արդեն որոշված է, հաջորդը Կանադա՞ն է. ՌԴ նախագահի ներկայացուցիչ
Գրենլանդիան, կարծես, արդեն որոշված հարց է: Այս մասին X-ում գրել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։
«ԵՄ-ն կշարունակի անել այն, ինչ վասալները լավագույնս կարողանում են անել՝ հետևել իրավիճակին և ցուցադրել կրկնակի ստանդարտներ։ Գրենլանդիան, կարծես, արդեն որոշված հարց է։ Հաջորդը Կանադա՞ն է», - գրել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավակնություններ է ցուցաբերում Գրենլանդիայի նկատմամբ և ավելի վաղ հայտարարել է, որ Գրենլանդիան իրենց անհրաժեշտ է ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, իսկ Դանիան չի կարող դա անել:
Հավելենք՝ Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը ասել է, որ եթե Միացյալ Նահանգները որոշի ռազմական հարձակում սկսել ՆԱՏՕ-ի մեկ այլ երկրի վրա, ապա ամեն ինչ կավարտվի՝ ներառյալ ՆԱՏՕ-ն, և, հետևաբար, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված անվտանգությունը:
Նմանատիպ հոդվածներ
Տեր Գուսան Ալճանյանը միացել է վարչապետի և 10 սրբազանների կողմից կազմված Համակարգող խորհրդին
Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը ողջունելով Հայաստանի Հանրապետության...
Ռուսական շոկոլադի խոշոր ներկրողների թվում է նաև Հայաստանը
2025 թվականի առաջին ինը ամիսների ընթացքում ռուսական շոկոլադի ամենախոշոր ներկրողները եղել են Ղազախստանը, Բելառուսը և Ուզբ...
Ոմանք եկեղեցին օգտագործում են որպես հենակետ Հայաստանի Հանրապետության դեմ. մենք թույլ չենք տա. Փաշինյան
Մենք երկար ժամանակ աղոթում էինք Աստծուն խաղաղության համար, բայց հասկացանք, որ մեր որոշումներով ու գործողություններով զու...
Հոսանքազրկումները պետք չէ սենսացիա սարքել. Ռոմանոս Պետրոսյան
Հոսանքազրկումները պետք չէ սենսացիա սարքել, բոլոր ժամանակներում էլ եղել են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀԷ...