UFC-ի մարտիկ Փեդի Փիմբլեթը ծաղրել է Արման Ծառուկյանին
UFC-ի մարտիկ Փեդի Փիմբլեթը ծաղրել է Արման Ծառուկյանին՝ պատասխանելով 2026 թվականի ամենասպասված մենամարտի վերաբերյալ հարցին։
Լիգայի մամուլի ծառայության հետ զրույցում բրիտանացի մարտիկը նշել է, որ սպասում է արգենտինացի Կևին Վալյեխոսի և անգլիացի Լյուկ Ռայլիի դիմակայությանը։
«Իսկ մեկ էլ՝ Արման Ծառուկյանն ընդդեմ մեջքի ցավի»,- հավելել է Փիմբլեթը։
Հիշեցնենք, որ 2024 թվականին Արման Ծառուկյանը հրաժարվել էր Իսլամ Մախաչևի դեմ UFC-ի տիտղոսային մենամարտից՝ հայտնելով, որ մեջքի վնասվածք է ստացել։ Այժմ մարտիկը դժվարություններ ունի տիտղոսային մենամարտ ստանալու հարցում։
Հավելենք, որ UFC 324 մրցաշարում Փեդի Փիմբլեթը մենամարտելու է ամերիկացի Ջասթին Գեյջիի հետ՝ թեթև քաշային կարգում UFC-ի ժամանակավոր չեմպիոնի գոտու համար։
Նմանատիպ հոդվածներ
Իլիա Թոփուրիանը կկանգնի դատարանի առաջ
UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Իլիա Թոփուրիան հունվարի 7-ին կներկայանա Իսպանիայի Մոստոլես քաղաքի դատարան։ Boxing News-...
Հայտնի է՝ երբ կկայանա Արման Ծառուկյան-Լենս Պալմեր գոտեմшրտը
Հունվարի 11-ին ԱՄՆ-ի Սանրայզ քաղաքում կայանալու է Real American Freestyle (RAF) ըմբշամարտի լիգայի 5-րդ մրցաշարը։ Երեկոյի...
Փիմբլեթը սկանդալային հայտարարություն է արել Ծառուկյանի հասցեին
UFC-ի թեթև քաշային կարգի բրիտանացի ներկայացուցիչ Փեդի Փիմբլեթը կոշտ մեկնաբանություններով է հանդես եկել Արման Ծառուկյանի...
Հայացքների մենամարտ․ Արման Ծառուկյանն ու Շարա Բուլետը՝ դեմ առ դեմ
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը և միջին քաշային կարգի ծագող աստղ Շարաբուտդին Մագոմեդովը (...