Եթե Իրանը սպանի խաղաղ ցուցարարներին ԱՄՆ-ն կգա օգնության. Թրամփ
Դոնալդ Թրամփը սպառնացել է Իրանի կառավարությանը, որ Միացյալ Նահանգները կարող է օգնության հասնել ցուցարարներին: Հակակառավարական բողոքի ցույցերը շարունակվում են Իրանի բազմաթիվ քաղաքներում արդեն հինգ օր: Դրանք դարձել են ամենամեծը 2022 թվականից ի վեր։
«Եթե Իրանը կրակի և սպանի խաղաղ ցուցարարներին, ինչպես նրանց սովորական պրակտիկան է, Ամերիկայի Միացյալ Նահանգները կգա նրանց օգնության», - գրել է ԱՄՆ նախագահը TruthSocial սոցիալական ցանցում: «Մենք լիակատար զգոնության մեջ ենք»։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի խորհրդական Ալի Լարիջանին պատասխանել է, որ Թրամփը պետք է «զգույշ լինի»՝ սպառնալով քաոսով և անկայունությամբ ամբողջ Մերձավոր Արևելքում, եթե ԱՄՆ-ն որոշի միջամտել:
Իրանում կենսապահովման ծախսերի աճի դեմ հակակառավարական բողոքի ցույցերի ժամանակ արդեն զոհվել է առնվազն վեց մարդ։
Նմանատիպ հոդվածներ
Մանկապարտեզներում որոշ սննդատեսակներ կարգելվեն
Սառեցված և խորը սառեցված մսամթերք և ձկնամթերք, քաղցրացուցիչներ պարունակող սննդամթերք, կարամել, պաղպաղակ,...
Մենք վերջին ամիսներին տեսել ենք քաղաքացիության դիմումների աճ․ Թորոսյան
Մեր հայրենակիցները պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն: Մենք խնդիրը տեսնում ենք հիմնականում այնտեղ՝ որ շատերը չէ, որ ուզում...
Ուժեղացված հսկողություն. վերջին 3 օրում` ճանապարհատրանսպորտային 748 պատահար. ՆԳՆ
Երթևեկության բոլոր մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Պարեկային ծառայությունը հանրապետության ճանապարհներին շա...
Նախօրեին վթարի հետևանքով հոսանքազուրկ մնացած շուրջ 11.500 բաժանորդներ. Պետրոսյանը մանրամասնել է
Այսօր՝ կեսգիշերն անց՝ սկսած 02:00-ից, հերթականությամբ լարման տակ դրվեցին (էլեկտրամատակարարումը վերականգնվեց) ՀԷՑ-ի լիովի...